Անխուսափելի պատերազմի կլինի

Անխուսափելի պատերազմի կլինի

Հասարակական Ipress 2021-09-19 00:08:00 774
timthumb_l3c6X.jpg

iPress.am Ադրբեջանական կողմը նոր ռազմական բախում հրահրելու հստակ քաղաքականություն է որդեգրել։ Ամեն օր մի նոր սադրանք է տեղի ունենում հայ-ադրբեջանական շփման բոլոր հնարավոր գծերում։

Նախօրեին Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցի զինվորները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող հայկական քաղաքացիական միկրոավտոբուս, որը գալիս էր Արցախից։

Նրանք մոտ 10-15 րոպե թույլ չեն տվել, որ մեքենան շարժվի, նվաստացրել և սպառնացել են երեխաներին, որոնք Արցախի ֆուտբոլի պատանի հավաքականի խաղացողներ են եղել՝ 15-16 տարեկան պատանիներ՝ «Լեռնային Արցախը» թիմից։ Ադրբեջանցիները միկրոավտուբուսի վրայից քերելով մաքրել են Արցախի դրոշը և երեխաներին սպառանալից տոնով ասել, որ Արցախն Ադրբեջան է։ Սադրանքն ամբողջությամբ նկարահանել և տեսանյութը հրապարակել են համացանցում, որը տարածվել է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական տիրույթում։

Այս դեպքից մեկ օր անց՝ սեպտեմբերի 18-ին, Գորիս–Կապան ավտոճանապարհին տեղավորված ադրբեջանցիներն էքսկավատորի շերեփով (ковш) հարվածել են «Ապավեն» ընկերությանը պատկանող հայկական պետհամարանիշով «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի խցիկին՝ վնասելով մեքենան։ Այս մասին Sputnik Արմենիային պատմել է ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը` հավելելով, որ վնասված ավտոմեքենան 2020թ–ի արտադրության է, դրա դիմաց ընկերությունը վճարել է 160 000 եվրո։ Նա նաև նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ իրենց բեռնատարների վարորդներին ահաբեկում են, իջեցնում ավտոմեքենաներից, ստուգում և այլն։

Ուստի ինքը հրահանգել է այսուհետ իրենց բոլոր ավտոմեքենաներին երթևեկել բացառապես Տաթևով անցնող շրջանցիկ ճանապարհով։ «Քանի որ այդ հատվածի վրա հիմնականում մեր կարճ բեռնատար ավտոմեքենաներն են երթևեկում, այնպես կոչված` ինքնաթափերը (самосвал), որոնք արտահանում են Քաջարանի, Ագարակի կոմբինատների խտանյութը, ես արդեն հրահանգել եմ շարժվել Տաթևով։ Դրանք կարճ մեքենաներ են ու դրանց երթևեկությունը Տաթևի ճանապարհով հնարավոր է»,– ասել է ընկերության տնօրենը։

Ինչ վերաբերում է Իրանից Հայաստան մտնող բեռներին, Գագիկ Աղաջանյանն առաջարկում է դրանք բեռնաթափել Մեղրիի մաքսատանն ու այնտեղից հայկական փոխադրողների փոքր չափի բեռնատարներով Տաթևի ճանապարհով հասցնել Երևան։
«Ես հասկանում եմ, որ դա ծախսատար է, բայց այդ ծախսը տրվելու է մեր ավտոփոխադրողներին և ոչ թե ադրբեջանցի, այսպես կոչված, ռեկետյորներին։ Իրանցիներն էլ իրենց հերթին ավելի պակաս գանձում կանեն, քանի որ բեռնաթափումը տեղի է ունենալու Մեղրիում, ոչ թե Երևանում»,– ասել է նա։

Իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր Գորիս–Կապան ճանապարհին, Գագիկ Աղաջանյանի հաշվարկով, միայն զուտ տնտեսական առումով Հայաստանի տարածքում միջազգային բեռնափոխադրումների գինը 1 տոննայի համար թանկացնում է 13 դոլարով։ «Մի ուղղությամբ անցնելու դեպքում` 130 ԱՄՆ դոլար, վերադարձը` ևս 130, այսինքն միասին` 260։ Հաշվի առնելով, որ միջազգային փոխադրումներ իրականացնող մեքենաների հիմնական մասը փոխադրում է մոտավորապես 20 տոննա բեռ, 1 տոննայի փոխադրումը միայն Հայաստանի տարածքում 13 դոլարով թանկանում է։ Դա ահռելի մեծ թիվ է»,– ասել է նա և որպես լուծում առաջարկել՝ հրաժարվել այդ ճանապարհից։

Փաստորեն, ադրբեջանական կողմն արդեն հասել է իր նպատակին՝ նա գրավել է Զանգեզուրի ամենակարևոր օղակներից մեկը՝ Գորիս-Կապան ճանապարհը և սադրիչ գործողություններով արդեն պարտադրում է հրաժարվել այդ ճանապարհից։ Դիմադրության չհանդիպելու դեպքում հաջորդաբար ադրբեջանական կողմը պահանջելու է նաև Սյունիքի մնացած հատվածները և Սևանա լճի Շորժայի ափը, ապա Վարդենիսը, ինչի մասին Ալիևը բազմիցս հայտարարել է։ Կարելի է չկասկածել, որ հաջորդաբար թիզ առ թիզ նա պահանջելու է ողջ Հայաստանը։

Ու քանի դեռ Հայաստանի իշխանությունը, անվտանգություն պահանջելու և հայկական տարածքները պաշտպանելու փոխարեն, Սովետական Միության քարտեզների մասին է խոսում՝ ընդ որում անգամ չիմանալով, որ սովետական տարիներին հայ-ադրբեջանական քարտեզը մի քանի անգամ է գծվել, մենք ամեն օր ունենալու ենք նոր սադրանքներ, նոր զոհեր ու նոր տարածքային կորուստներ։ Նրանք, ովքեր ընտրեցին Նիկոլ Փաշինյանին ու նրա խոստացած ապագան, թերևս չեն հասկանում, որ նոր պատերազմը գնալով անխուսափելի է դառնում։ Այսինքն՝ մենք տվեցինք Արցախի 70 տոկոսը ոչ թե խաղաղության դիմաց, այլ նրա համար, որ բացենք Հայաստանը հանձնելու դարպասները։

Հայկ Դավթյա

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը