«Անթույլատրելի, աններելի, անբացատրելի երևույթ». Հայկ Մարտիրոսյան

«Անթույլատրելի, աններելի, անբացատրելի երևույթ». Հայկ Մարտիրոսյան

Հասարակական Ipress 2020-07-16 16:01:00 1059
hayk_p4KXI.jpg

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի կարևոր դիտարկում.

1. Զոհված սպայի թաղման ծեսի եթեր հեռարձակելը հակասական թեմա է։ Դա կարող է ինչպես միավորող և թշնամու հանդեպ ավելի ցասում ու վճռականություն առաջացնող, այնպես էլ` բացառված չէ, որ ոմանց մոտ բարոյալքող և անթույլատրելի պացիֆիզմի պոռթկումներ առաջացնի։

Պատկերն իրոք ցնցող է և անչափ ցավալի, բայց այն մեզ պետք է ավելի հաստատի այն մտքում, որ մենք պետք է առաջ գնանք և նորանոր հաջողություններ գրանցենք, այլ ոչ թե այլ զոհերից խուսափելու համար խաղաղություն աղերսենք, կամ ցատկենք դրա վրա, երբ առավել խորը գնալու պարագայում իրական խաղաղության հիմքեր կարող ենք ստեղծել։

2. Թաղման արարողության ժամանակ երկրի ղեկավարի խոսքում ոչ մի կոնկրետ անդրադարձ ագրեսոր պետությանն ու թշնամուն, որի պատճառով էլ հենց տեղի էր ունենում այդ սգո կարգը, չեղավ։

Անթույլատրելի, աններելի, անբացատրելի երևույթ, որ պետք է բոլորիս մտահոգի։

3. ՊՆ հաղորդագրություննն այն մասին, որ պատրաստ են թշնամու դիակները թույլ տալ հավաքել, հարցեր է առաջացնում։

Մենք գերեվարված քաղաքացի ունենք, որին եթե շտապ չվերադարձնենք, անմարդկային կտտանքներ և գուցե նաև մահ է սպառնում։ Թշնամու դիակները պետք է փոխանակվեն մեր քաղաքացու հետ։ Եթե այդ գործընթացը չկա և եթե գերին մնա, իսկ դիակները հետ գնան, Հայաստանի ղեկավարությունը պետք է բացատրի սեփական ժողովրդին այդպիսի մոտեցման պատճառները։ Եթե բացատրություններ չլինեն, ուրեմն՝ գործ ունենք նախկին ռեժիմին հատուկ գործելակերպի հետ։ Հուսանք` գերին կվերադարձվի։ Սա լավ առիթ է վեջապես վերադարձնելու նաև մյուս գերիներին, որոնք թշնամու բանտերում դանդաղ մահվան են դատապարտված։ Ավելորդ բարեհամբուրությունն ու վեհանձնությունը ստորի ու անկսզբունքի հանդեպ` անթույլատրելի շռայլություն է։ Դրա իրավունքը մենք չունենք։

4. Զինված ուժերի իսկական խոսնակի պարտականությունները կատարող Արծրուն Հովհաննիսյանն արժանապատիվ և որակյալ աշխատանք է տանում։ Որակը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Մեծապես ողջունելի է։

5. ՊՆ ի պաշտոնե խոսնակը նույնպես լավ է աշխատում, բայց այս պահին հանրային ուշադրության բևեռում գտնվող երիտասարդ պաշտոնյան պետք է իր հանրային օգտահաշիվներն ու լուսանկարները պրոֆեսիոնալ` պաշտոնական և ռազմականին հարիր ձևաչափում պահի։

6. Հայաստանի զինված ուժերը հերոսների պակաս չունեն։ Ռազմական առումով որակյալ գործողությունները հպարտություն են առաջացնում։

Առա՛ջ և ավելի առա՛ջ»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը