«Անդրանիկ Քոչարյան, ես հույս ունեմ, որ մի օր քեզ դեմ առ դեմ կհանդիպեմ ու կտեսնեմ, թե ինչպես ես դու քեզ մոտ նախարար աշխատող Վաղարշակ Հարությունյանի նման միզում տակդ». Ռուբեն Հայրապետյան

«Անդրանիկ Քոչարյան, ես հույս ունեմ, որ մի օր քեզ դեմ առ դեմ կհանդիպեմ ու կտեսնեմ, թե ինչպես ես դու քեզ մոտ նախարար աշխատող Վաղարշակ Հարությունյանի նման միզում տակդ». Ռուբեն Հայրապետյան

Քաղաքական Ipress 2021-03-22 21:08:00 1662
mpp_6o7WN.jpg

iPress.am-Մարտի 19-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը հարցազրույց էր տվել Սաթիկ Սեյրանյանին՝ վերջինիս հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակում:

Աղմկահարույց հարցազրույցից հետո, որում Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել էր իր ընտանիքի նկատմամբ իշխանությունների հետապնդումներին, Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից իր քրեական գործի ընթացքին միջամտությանը, Արցախյան վերջին պատերազմին ու դրա պատճառներին, կրքերը չեն հանդարտվում:

Այսօր էլ Ազգային ժողովի (ԱԺ) Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական Անդրանիկ Քոչարյանն էր անդրադարձել Ռուբեն Հայրապետյանին իր ֆեյսբուքյան էջում՝ տարատեսակ պնդումներ կատարելով Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ:

168.am-ը կապ հաստատեց ՀՖՖ նախկին նախագահի հետ՝ խնդրելով նրան մեկնաբանել Անդրանիկ Քոչարյանի գրառումը: Ռուբեն Հայրապետյանի արձագանքը մեջբերում ենք բառացի:

«Բեղավոր Անդոնին ուղղակի ուզում եմ ասել, որ եթե ինքը հիշողության կորուստ ունի, ապա իր ընտանիքի անդամները հաստատ չեն տառապում դրանով: Բոլորը լավ են հիշում, թե տասնյակ տարիներ նա ինչպես է իմ հետևից ընկած՝ պտտվել ու երազել, որ ինձ հետ շփվի, մտերմություն անի, իսկ ավելի ստույգ՝ որ ես իրեն տիրություն անեմ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը՝ ի պատասխան Անդրանիկ Քոչարյանի այն պնդման, թե 90-ականներին իր՝  ներքին գործերի, ապա՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ լինելու տարիներին,  նախկին պատգամավորը շուրջ 4 տարի այդ նախարարությունների պատերի տակ ամեն գնով ընդհանուր ծանոթներ էր փնտրում՝ իր հայացքին արժանանալու և իր շրջապատի կողքին հայտնվելու նպատակով:

Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի գրառման այն հատվածին, ուր վերջինս ասում է. «Ես հույս ունեի, որ արդարադատությունից փախչելուց հետո դու պետք է առնվազն հեռանայիր Հայաստանի հանրային կյանքից, քանի որ դու և քո քաղաքական գործընկերները՝ ձեր հոգեհոր՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, վաղուց մերժված եք», Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց, որ ինքը հպարտանում է, որ հաղթած, բայց մերժված Սերժ Սարգսյանն իր հոգևոր հայրն է:

«Ես դրանով միայն հպարտանում եմ՝ որպես հայ տղամարդ: Թող ինքը մտածի, որ ունի կապիտուլյանտ և թուրքի քիրվա դարձած հոգևոր հայր: Ոչ թե ես կամ Սերժ Սարգսյանը, ով իր ողջ կյանքը նվիրել է Արցախն ազատագրելուն ու այն շենացնելուն, այլ Քոչարյան Անդոն ու Նիկոլ Փաշինյանը պետք է ամաչեն, որ իրենց հետագա ողջ կյանքն ապրելու են դավաճանի խարանով»,– ասաց Ռ․ Հայրապետյանը:

Ռուբեն Հայրապետյանը նկատեց, որ հասկանում է՝ ինչն է հունից հանել Անդրանիկ Քոչարյանին:

«Ես, Անդրանիկ Քոչարյան, հույս ունեմ, որ մի օր քեզ դեմ առ դեմ կհանդիպեմ ու կտեսնեմ, թե ինչպես ես դու քեզ մոտ նախարար աշխատող Վաղարշակ Հարությունյանի նման միզում տակդ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Վերջինիս խոսքով՝ Անդրանիկ Քոչարյանը կարծես թե չի ընկալել հաղորդման բուն իմաստը կամ դիտմամբ է շրջանցել այն:

«Հաղորդման առանցքը բոլորովին այլ թեմա էր, ու Անդրանիկ Քոչարյանը, միտումնավոր շրջանցելով հարցազրույցի բուն թեման, նման անհեթեթ պատասխանով է հանդես եկել: Նրա նպատակը, իհարկե, պարզ է, սակայն Քոչարյան Անդոն մի բան է մոռացել: Ամբողջ Հայաստանը՝ Երևանով, Շիրակով ու Արցախով, գիտի՝ նա ով է, ու ես ով եմ: Բոլորը գիտեն՝ ինչ է արել նա առհասարակ, ինչ գործունեություն է ծավալել իր կյանքում, ու ինչ եմ ստեղծել, ինչպես եմ ապրել ես: Անդո, քո բարբաջանքների գնահատականը ես չպետք է տամ: Բոլորի հիշողությունները թարմ են: Ինչպես տեսնում ես, ասածներիդ ու արածներիդ գնահատականները տալիս են ու հեչ վատ չեն տալիս»,- եզրափակեց Ռուբեն Հայրապետյանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը