iPress.am- Մայիսի 20-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են ցուցադրական վարժանքներ։Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել են հաստիքային սպառազինության մարտավարական բնութագրերը, շահագործման և անվտանգության պահպանման կանոնները։
Զինծառայողների մասնագիտական ունակությունների կատարելագործման նպատակով անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ: