Անակնկալ գրություն ԶՈՒ ԳՇ պետից

Անակնկալ գրություն ԶՈՒ ԳՇ պետից

Քաղաքական Ipress 2021-12-20 18:52:00 990
zinvor-banak_ZDnl-.jpg

Lragir.am-  Հայաստան դաշինքի ատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանն իր հարցմանը իր խոսքով անանկնկալ պատասխան է ստացել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանից, որով փաստվում է, որ «2020 թվականի դեկտեմբերին Սյունիքում ՀՀ զինված ուժերը, կամավորական խմբերը շուրջ 20 կմ հետ են քաշվել, Գորիս-Կապան ճանապարհի 20 կմ-ոց հատվածը դարձել է Ադրբեջանի տիրապետության տակ՝ գրավոր փաստաթղթի հիման վրա։ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն ստորագրել են «Քաղաքացիական տրանսպորտային միջոցների ու բեռների ավտոճանապարհներով անվտանգ շարժ կազմակերպելու մասին» հոշագիր, որի առաջին կետի հիման վրա էլ Զինված ուժերի գլխավոր շտաբը տվել է Սյունիքում զինված ուժերի ու կամավորական ջոկատների հետ քաշման մասին մարտական հրաման»։

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ իր վրա էր վերցրել զորքերը հետ քաշելու հրամանի պատասխանատվությունը, ասելով, թե դա արվել է բանավոր համաձայնությամբ։ Իսկ Սյունիքի մարզպետը պարզ ասել էր, որ զորքերը հետ քաշելու պահանջը եղել է ռուսներից, չնայած ավելի վաղ ինքնապաշտպանություն կազմակերպելու հրաման էր եղել։ Սա իհարկե միակ դեպքը չէ այսպես կոչված սահմանային գոտում։ Հիմա արդեն գրեթե բոլորին է պարզ, որ Հայաստանի դեմ գործողություններն արվում են ռուսների «կարգավորումներով» եւ հրահանգավորումով։

Հայաստան դաշինքի պատգամավորի «բացահայտումը» ուշագրավ է այլ տեսակետից՝ նա Նիկոլ Փաշինյանին մեղադրում է սուտ խոսելու եւ նման փաստաթղթի ստորագրման համար։ Առաջին մեղադրանքն իհարկե օրիգինալ չէ, երկրորդը հարցադրման տեղիք է տալիս՝ Ռուսաստանին եռակողմ հայտարարության, «արժանապատիվ խաղաղության» հիմքով հավատարմություն հայտնած դաշինքը Փաշինյանին մեղադրում է Մոսկվայի հրահանգը կատարելու համա՞ր։

Հայաստան դաշինքը, Դաշնակցությունը հայտարարել են դիմադրության շարժման մասին, հընթացս փոխելով դիմադրության առարկան, որը, ինչպես պարզվում է, կապված է «բացահայտումների» հետ։ Օրինակ, այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Մոսկվան 3+3 թե 2 ձեւաչափի եթե ոչ հեղինակը, ապա շահառուն ու շարժիչ ուժն է, փոխվեց նաեւ այդ ձեւաչափի վերաբերյալ դաշինքի ներկայացուցիչների հռետորաբանությունը։ Նույնը վերաբերում է սահմանազատման, Արցախի խնդրներին եւ այլն (հանուն արդարության՝ առայժմ առանձնացնենք պատգամավոր Արթուր Խաչատրյանին)։ Հիմա դիմադրության թեման հռչակվել է հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» կանխումը, որը թվում է անշառ թեմա, սակայն մինչ այն պահը, երբ դրա վերաբերյալ էլ «բացահայտումներ» կլինեն ռուսական ծիրում։

Մի խոսքով, ինչին դիպչում ես՝ հետեւում Ռուսաստանի ականջներն ու սրած ժանիքներն են, հայկական տարրական իրավունքներն ու պահանջները՝ հակառուսականություն, իսկ այս ամենն անտեսելը կամ չհասկանալը՝ ծուղակում հայտնվելու 100 տոկոսանոց հնարավորություն։ Իրականությունից չես փախչի, եւ գուցե այդտեղ է «դիմադրության շարժման» դաշնակցական համակարգողի՝ «մենք հանրության մոտ հասկացված լինելու խնդիր ունենք» անկեղծացման բանալին։

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»