ԱՄՆ-ն զգուշացնում է Սյունիքի մարզի հարցով

ԱՄՆ-ն զգուշացնում է Սյունիքի մարզի հարցով

Հասարակական Ipress 2021-04-23 16:53:00 3867
amn_L-uE5.jpg

iPress.am-ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը ճանաչել ցեղասպանություն։ Այս մասին հայտնել են մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ Ուոլ Սթրիթ Ջըրնալը և Ռոյթերս գործակալությունը՝ հղում անելով Բայդենի վարչակազմում աղբյուրներին։ Ըստ ամենայնի, ԱՄՆ նախագահն այդ մասին կհայտարարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն ուզում է փչացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, իր գործն է։ Բայդենը փչացնելու բան էլ չունի։ Մինչ օրս Բայդենի ու Էրդողանի զրույց տեղի չի ունեցել։ Ավելին, Էրդողանի արբանյակ Ալիեւը բողոքել է, որ պետքարտուղար Բլինքենը զանգել է Նիկոլ Փաշինյանին, բայց այդպես էլ չի խոսել իր հետ, «խախտելով հավասարակշռությունը»։

«Աջակցությունը, որը պատերազմի առաջին ժամերին ստացանք մեր թանկագին ընկեր Էրդողանից, ոգեշնչեց մեզ ու ապահովեց որոշ արտաքին ուժերի չմիջամտելը», վերջերս ասել է Ալիեւը։

Նա նկատի ուներ ԱՄՆ-ին ու նախկին նախագահ Թրամփի՞ն, որի չմիջամտելը թույլ տվեց ռուս-թուրքական դաշինքին ահաբեկչական գործողություններ իրականացնել Հայաստանի դեմ Արցախում։ Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին Սյունիքի մարզում էր, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում նշված է, որ Սյունիքի մարզն ամենաշատն է տուժել կրկնակի հարվածից՝ համավարակից ու պատերազմից։ Հայաստանի պաշտոնյաների հետ զրույցում դեսպան Թրեյսին նշել է, որ ԱՄՆ-ն շարունակական աջակցություն է ցուցաբերելու մարզի զարգացմանը։

ԱՄՆ-ն չի կարող անմասն մնալ Սյունիքի մարզին։ Այստեղով անցնում է Հայաստանի ու Իրանի սահմանը, այստեղ է կտրվում «թյուրքական աշխարհը»։ Այստեղ է պատրաստվում «Մեղրիի միջանցքը» Ռուսաստանի ԱԴԾ վերահսկողությանը փոխանցելու ծրագիրը, ինչը հավասար է Հայաստանի հարավային սահմանի եւ ինքնիշխանության կորստին։ Երկրի ղեկավարությունը հավաստիացնում է, որ Սյունիքի մարզում ցանկացած հաղորդակցություն ինքնիշխան է լինելու, եւ դրանց վրա տարածվելու է Հայաստանի իրավազորությունը։ Միեւնույն ժամանակ, խոսվում է հաղորդակցությունների անվտանգությունը ռուսական ԱԴԾ-ին պատվիրակելու մասին։

ԱՄՆ դեսպանի այցը Սյունիք ուղերձ է Ալիեւին ու Էրդողանին, որ ԱՄՆ-ն անտարբեր չէ սպառնալիքների հարցում։ Այդ սպառնալիքներին արձագանքն ստիպել է Ադրբեջանի ԱԳՆ-ին «սվաղել» Ալիեւի հայտարարությունները։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի թեկնածու Վիկտորյա Նուլանդը Սենատում լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է մարդասիրական օգնություն տրամադրի Արցախին, այդ թվում՝ ականազերծման հարցում, ինչպես նաեւ վստահ լինի, որ ապահովվում է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ ԱՄՆ դեսպանի այցը Սյունիքի մարզ նույնպես նախազգուշացում է Ջո Բայդենի՝ ցեղասպանություն բառն արտասանելու եւ «Թուրքիայի հետ հարաբերությունները» փչացնելու մտադրության ֆոնին։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/22/636263/ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը