«ԱՄՆ-ում արդեն խուճապ է սկսվում». Հայկ Մարտիրոսյան

«ԱՄՆ-ում արդեն խուճապ է սկսվում». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքական Ipress 2020-03-10 14:32:00 816
amn-um-arden-xutchap-e-sksvum-n173269-1_nJ93B.jpg

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆարիդ Զաքարիան քիչ առաջ CNN America-ի եթերում հայտարարեց, որ իր կարծիքով այս համաճարակն այլևս պանդեմիա է: Եվ նա միակը չէ: Ռիչարդ Քուսեսթն իր հերթին հայտարարեց, որ համաշխարհային ծանր ճգնաժամն այլևս անխուսափելի է:

ԱՄՆ-ը, ըստ ամերիկյան բազում մասնագետների և բժշկական ու հասարակական կազմակերպությունների, զարգացած Արևմուտքում ամենավատ և ամենաթույլ արձագանքն է տալիս կորոնավիրուսին, որովհետև, ըստ նրանց, նախագի վարչակազմը մտահոգ է ոչ թե քաղաքացիների առողջությամբ, այլ այս նախընտրական տարում տնտեսական ցուցանիշների անկմամբ և խուճապ թույլ չտալու հարցով:

Մինչդեռ խուճապ ԱՄՆ-ում արդեն սկսվում է: Հիվանդությունն այստեղ տարածվում է մեծ արագությամբ և ըստ տարբեր տվյալների` առկա է անգամ հայաշատ հատվածներում:

Բոլոր մասնագետները միաձայն և համակարծիք են, որ ԱՄՆ-ի ցածր վարակվածների թվերը պայամանավորված են միայն նրանով, որ թեստավորել են ընդամենը երեք հազար հոգու, իսկ Ասիայում և Իտալիայում` տասնյակ անգամներ ավելի շատ:

Կարծես թե, ամենանհեթեթ, ամենախելագար, ամենահանցավորաբար անտեսվող իրավիճակը Հայաստանում է: Հասրաակության կրթական ցենզն ընդհանուր առմամբ այնքան ցածր է, որ կարծում են, թե իրենց վրա սա չի ազդի, կամ որ սա դավադրություն է ինչ-ինչ երկրների կողմից` ընդդեմ ինչ-ինչ երկրների: Գրիպի հետ համեմատություններն ընդհանրապես ողբալի տգիտության արդյունք են և զարմանալի չէ, որ այդպիսի տգիտությամբ փայլել են արդեն նաև հայաստանցի մի շարք անվանի բժիշկներ:

Հայաստանում երկրի իշխանական վերնախավը լծվել է իրենց հանրաքվեն քարոզելու սրբազան գործին և իրականում թքած ունի առողջապահական և տնտեսական հսկայական սպառնալիքի վրա, որն առկա է: Ողջ աշխարհի առաջադեմ լրատվամիջոցներն օբյեկտիվորեն սարսափելի մանրամասներ են հաղորդում իրավիճակից: Հայաստանում ցավազրկողային թմբիրի մեջ են ինքնըկղմվել: Եվ դատելով համաշխարհային փորձից ու օրինակներից` կարելի է եզրակացության գալ և ըստ այդմ` արդեն վստահաբար թերևս պնդել, որ Հայաստանի ընդամենը մեկ հիվանդի հաստատված հանագամանքը պայմանավորված է շատ քիչ թեսթավորված անձանց քանակով:

Բազում հիվանդներ, հատկապես երեխաները, կարող են դառնալ վարակակիր և տարածել վարակը, բայց չունենալ որևէ ախտանշան: Մինչդեռ վաթսունհինգից բարձր անձինք և ոչ շատ առողջ երիտասարդները կարող են կորցնել իրենց կյանքը:

Դատապարտման են արժանի նրանք, որոնք պարսավում են կորոնավիրուսին անլուրջ վերաբերմունքի ցուցաբերման համար իշխանություններին քննադատողներին:

Հայաստանը պարտավոր է խիստ միջոցներ ձեռնարկել` հնարավոր ներհայաստանյան համաճարակը կանխելու և թույլ չտալու համար: Անհրաժեշտ է փակել բոլոր ուսումնական հաստատությունները, աշխատավայրերի մեծ մասի գործառույթները տեղափոխել տներ և սկսել գրիպի ախտանշաններ ունեցող բոլոր անձանց մասսայական տեստավորումներ:

Ծայրահեղությո՞ւն է արդյոք դա:

Իտալացիներն այսօր այլևս խոստովանեցին, որ եթե չինական մոդելով գործեին, այսօր կարիք չէր լինի ողջ երկիրն ստիպված պարալիզացնելու և ամբողջությամբ կարանտինային գոտի հայտարարելու:

Եթե այդքան վախկոտ եք, հանգստացուցիչներ խմեք: Բայց` պատրաստվեք: Միջոցներ ձեռնարկեք և կտրուկ, արմատական քայլեր կատարե՛ք: Նայեք աշխարհին: Դուրս եկեք ձեր մտահորիզոնի սահմաններից: Գոնե այս հարցում նմանակե՛ք աշխարհի փորձը և դասեր քաղե՛ք: Վաղը կարող է և ուշ լինել»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը