ԱՄՆ-ում նոր համաճարակ է ի հայտ եկել, որը ողջ աշխարհով շատ արագ տարածվում է

ԱՄՆ-ում նոր համաճարակ է ի հայտ եկել, որը ողջ աշխարհով շատ արագ տարածվում է

Հասարակական Ipress 2021-12-21 16:59:00 1191
artur-danielyan_Ryul0.png

ԱՄՆ-ում մի նոր համաճարակ է ի հայտ եկել, որը իրականում ողջ աշխարհով է շատ արագ տարածվում ու շատ ավելի մեծ վտանգներ է ներկայացնում ներկայիս աշխարհակարգի համար, քան Կովիդը: Համաճարակի անունն է «The Great Resignation» (Մեծ Հրաժարական) ու իրենից ներկայացնում է` բնակչության զանգվածային հրաժարական աշխատանքից: Մարդիկ միլիոններով հրաժարվում են աշխատել: ԱՄՆ-ում ներկա պահին ամսական 4 միլիոնից ավելի մարդ է գործից դուրս գալու դիմում գրում, երկրում կա 12 միլիոն ազատ աշխատատեղ: Շատերը սա կապում են Կովիդի հետ, սակայն տենդենցը սկսել է դեռ 2009 թվականից: Նախակովիդյան 2018 թվին ազատ աշխատատեղերը ընդամենը 6 միլիոն էին, իսկ 2009-ին` 2 միլիոն: Ընդ որում, գործազրկության ցուցանիշը, որոշակի տատանումներով հանդերձ, էականորեն չի փոխվել: Օրինակ, Մայքրոսոֆթ ընկերությունը բացահայտել է, որ իր աշխատուժի մոտ կեսը ցանկանում է դուրս գալ աշխատանքից:

Միացյալ Թագավորության իշխանություններն այս տարի ստիպված էին զինված ուժերին ներգրավել, որպես բեռնատարների վարորդներ, որպեսզի բենզինի և դիզելի շուկայում գոյացած դեֆիցիտը մի կերպ լրացնեն: Ու խնդիրը վառելիքի առկայության մեջ չէր, բենզինն էլ կար, բենզակայաններն էլ, ուղղակի վառելիքը բենզակայան հասցնող մեքենայի վարորդ չկար: Լրատվականները սա բացատրում էին նրանով, որ հիմնականում ԵՄ արևելյան մասից ներգրավված վարորդները չեն կարողանում մտնել ՄԹ Բրեքզիտի պատճառով, բայց ոչ մեկ չէր ուզում բացատրել, թե ինչու տեղացիները չեն համալրում թափուր աշխատատեղերը: Նույն վիճակը բազմաթիվ այլ ոլորտներում է ու ոչ միայն Բրիտանիայում:

Ընդ որում, սա զուտ «զարգացած աշխարհի» խնդիր չէ: Չինաստանը, որ հայտնի է աշխատասեր ժողովրդի վրա հիմնված տնտեսական հրաշքներով, ներկա պահին ունի աշխարհի ամենա արագ կրճատվող աշխատունակությունը: Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ բնակչությունը արագ ծերանում է, բայց նաև այն փաստով, որ նրանք այլևս աղքատ չեն ու պարզապես հրաժարվում են աշխատել նույն պայմաններով:

Հայաստանում որևէ գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտ գիտի` ինչ ահռելի դժվարություն է ներկայացնում իրենից աշխատող գտնելն ու մոտիվացնելը: Նույն վիճակն է Վրաստանում, Ռուսաստանում և ամբողջ աշխարհով մեկ: Ընդ որում, շատ հետաքրքիր է նաև այն փաստը, որ այս գործալքության շքերթի առաջին շարքում կանայք են: ԱՄՆ-ում կանայք 20%-ով ավելի հաճախ են դուրս գալիս աշխատանքից: Ու ակնհայտ է, որ պատճառները հոգեբանական են: Մարդիկ պարզապես այլևս չեն ուզում ապրել այնպես, ինչպես ապրում են, նրանք չեն տեսնում իմաստը: Այս փաստն է լինելու գալիք տարիների աշխարհի բոլոր կատակլիզմների հիմքում: Կապիտալիստական մոդելը սպառել է իրեն, մարդուն փողով մոտիվացնելը այլևս շատ դժվար է:

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»