ԱՄՆ կատարում է առաջին քայլը. Բլինքենի զանգը Երևան

ԱՄՆ կատարում է առաջին քայլը. Բլինքենի զանգը Երևան

Քաղաքական Ipress 2022-03-16 01:00:00 1050
nikol_I8vJH.jpg

1in.am- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու պետքարտուղար Բլինքենը խոսել են հարցերի լայն շրջանակի մասին: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել ռազմավարական երկխոսության շարունակականության ապահովումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով:

Ըստ հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին: Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:

ԱՄՆ պետքարտուղարի Երևան զանգը անկասկած առանձնահատուկ ուշադրության է արժանի հենց այդ թեմայի համատեքստում, հաշվի առնելով և այն, որ հեռախոսազանգը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Երևանը պաշտոնապես հայտարարեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություն կազմակերպելու առաջարկով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին դիմելու մասին: Իհարկե դա ամենևին չի նշանակում, թե ԱՄՆ պետքարտուղարի զանգը պայմանավորված էր հենց դրանով, սակայն բանն այն է, որ Երևանի դիմումը մեծ հաշվով կարող է պարունակել ռեգիոնալ քաղաքական գործընթացների «ռեսթարտի» ներուժ, ընդ որում ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստով: Այդ իմաստով իհարկե հետաքրքիր է այն, թե ինչ կարծիք է արտահայտել Երևանի դիմումի առնչությամբ ԱՄՆ պետքարտուղարը և արդյո՞ք Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցը դե ֆակտո հնարավոր կլինի համարել առաջին քայլն այդ ուղղությամբ, իհարկե պայմանական իմաստով, որի շրջանակում քննարկվել են մանրամասներ, որոնց շարունակությունն էլ իր հերթին կարող է լինել թերևս Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի տեսքով:

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»