ԱՄՆ-ն հայտարարեց Հայաստանում իր առաջնահերթությունների մասին

ԱՄՆ-ն հայտարարեց Հայաստանում իր առաջնահերթությունների մասին

Քաղաքական Ipress 2021-04-29 13:27:00 2718
eo1-1_EGQyr.jpg

iPress.am-ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո համաշխարհային մամուլը խոսում է տարածաշրջանում Վաշինգտոնի դերի ակտիվացման մասին՝ Իրանի հետ հարաբերությունների բարելավման ու դեպի Հնդկաստան նոր առանցքի ստեղծման ֆոնին։ Այս առումով Հայաստանը կարող է կարեւոր տեղ գրավել։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է Հայաստանի հետ համագործակցության ԱՄՆ առաջնահերթությունները, որոնք կարող են կարեւոր դեր խաղալ երկրի ինքնիշխանության ու հայկական իրավունքների իրացման գործում։ Կան շատ կարեւոր հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Ազատություն ռադիոյին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվացմամբ։ Դեսպանը նշել է նաեւ, որ ԱՄՆ-ն շարունակելու է նպաստել Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը։

ԳՈՎԱԶԴ00:15Իմանալ ավելին Մինչ այդ Թրեյսին եղել էր Սյունիքի մարզում եւ հայ պաշտոնյաների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ հետեւողական օժանդակությանը՝ ուղղված Հայաստանի Սյունիքի մարզի զարգացմանը։ Հիշեցնենք, որ Սյունիքում է Որոտանի կասկադ ՀԷԿ-ը, որի գործարքն ամերիկյան Կոնտուր գլոբալ ընկերությունը ստորագրել է 2015 թվականին։ Հիմա Սյունիքի մարզում կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում, եւ Հայաստանի ինքնիշխանությանը «հետեւողական օժանդակությունը» վկայում են, որ ԱՄՆ-ն հակադրվում է ռուս-թուրքական տանդեմին, որը փորձում է իրականացնել Սյունիքի անշլյուսը «թյուրքական միջանցքի» ստեղծման անվան տակ։

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ Լին Թրեյսին ապրիլի 23-ին քննարկել են համագործակցության հեռանկարներն էներգետիկ անվտանգության եւ վերականգնվող էներգիայի ոլորտում։ Քննարկվել է «պարտք կլիմայի դիմաց» ֆինանսական փոխանակության նորարարական մեխանիզմի գործարկման հնարավորությունը։ Ինչ վերաբերում է Հայաստանին ԱՄՆ ռազմական օգնությանը, Թրեյսին հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, եւ դա «ամերիկյան ռազմական օգնության համար շատ լուրջ սահմանափակումներ է դնում»։

Ընդ որում, նա կարծում է, որ ԱՄՆ ու Հայաստանի հարաբերությունները կարող են խորանալ պաշտպանական ոլորտում, ինչը «ենթադրում է սպառազինության ու տեխնիկայի մատակարարում Հայաստանին»։ «Մենք կարծում ենք, որ չնայած ակնհայտորեն Ռուսաստանը Հայաստանի համար գործընկեր է որոշ, օրինակ, ռազմական ոլորտում, կարևոր է, որ Հայաստանը ունենա տարբերակներ, ընտրություն ունենա, ունենա բազմազանություն իր տնտեսության մեջ, իր էներգետիկ ոլորտում, որպեսզի կարողանա կատարել այնպիսի ընտրություն, որը բխում է հայերի շահերից», ասել է դեսպանը:

Նա ասել է, որ ոչինչ չի խանգարում Հայաստանին ունենալու ավելի շատ գործընկերներ։ «Կարծում եմ ՝ ավելի մտահոգիչ է տեսնել որոշակի գործընկերոջից գերկախվածություն, ուստի մենք կարծում ենք, որ այստեղ մենք դերակատարություն ունենք և կցանկանայինք շարունակել աշխատել լավ կառավարման և տնտեսական զարգացման ոլորտներում», ասել է նա: Ապրիլի 23-ին նա հանդիպել է Հայաստանի ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ում հետ քննարկել է ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հարցերը։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/28/638055/ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը