ԱՄՆ արձագանքը Երևանի առաջարկին

ԱՄՆ արձագանքը Երևանի առաջարկին

Քաղաքական Ipress 2021-06-04 21:53:00 720
mkmo_ZQBKY.jpg

iPress.am- Հայ-ադրբեջանական սահմանի լարված հատվածում Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդների միջոցով իրավիճակի լիցքաթափման մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկին ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը բավականին հարաբերական է:

Պետքարտուղարությունը հաստատում է իրավիճակի լիցքաթափմանը նպաստելու ԱՄՆ պատրաստակամություն, բայց կոնկրետ առաջարկին տրվող կոնկրետ գնահատական կամ վերաբերմունք կարծես թե չկա՝ ԱՄՆ պատրաստ է դիտորդական մասնակցության, թե՞ ոչ: ԱՄՆ դիրքորոշումը լայն իմաստով թերևս վկայում է այն մասին, որ ավելացնելով ուշադրությունը Կովկասի, այդ թվում Հայաստանի հանդեպ, ռեգիոնալ կառավարման հարցում Վաշինգտոնն այդուհանդերձ գոնե առայժմ նախապատվությունը տալիս է այսպես ասած «հեռավար» կառավարման կամ «հեռակառավարման» տրամաբանությանը:

Չի բացառվում, որ դրա պատճառը ներկայումս ավելի լայն՝ Չինաստանի խնդրի առկայությունն է, որ Բայդենի նոր վարչակազմը հռչակել է թիվ մեկ խնդիր կամ գերխնդիր, ինչի համատեքստում կովկասյան ռեգիոնը ԱՄՆ-ը չի դիտարկում իր անմիջական միջամտության կամ դերակատարման անհրաժեշտություն ունեցող ռեգիոն:

Հնարավոր է, որ այստեղ ԱՄՆ որոշումը միջանկյալ է, իսկ ավելի ամբողջական կլինի կախված մի կողմից ամերիկա-իրանյան, մյուս կողմից ամերիկա-ռուսական հարաբերության գործընթացներից: Սրանք տարբեր բնույթի, բովանդակության, ինտենսիվության և գուցե նաև ռազմավարական հեռանկարների, բայց անկասկած Կովկասի հանդեպ էլ ԱՄՆ դիրքորոշումը վճռող գործընթացներ են:

Այս համատեքստում,  էական նշանակություն կարող է ունենալ Ժնևում հունիսի 16-ին սպասվելիք Բայդեն-Պուտին հանդիպումը, որն ըստ ամենայնի կարող է լինել որոշակի դերաբախման շուրջ պայմանավորվածության մեկնարկ, որի արդյունավետության այս կամ այն աստիճանից կախված կլինի իրադրության հետագա զարգացումը նաև հայ-ադրբեջանական ուղղությամբ: Այդ իմաստով, Երևանի համար թերևս ռացիոնալ է դիտարկել ոչ թե ԱՄՆ անմիջական ռեգիոնալ ներգրավվածության հեռանկարը, այլ Հայաստան-ԱՄՆ երկկողմ գործակցության անմիջականությունը խորացնելու հեռանկարը, օգտագործելով դա անելու բոլոր խողովակները, այդ թվում առաջին հերթին ամերիկահայ համայնքի, իհարկե նաև զգուշորեն և մանրակրկիտ ֆիլտրելով դրանք՝ մանիպուլյատիվ ներհոսքից խուսափելու համար, որը հայ-ամերիկյան հարաբերության քաղաքական արժեվորման աստիճանը բարձրացնելու փոխարեն, կարող է բերել արժեզրկման:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը