Ամբողջ համայնքը սգում է քաջերի մահը. երկվորյակ եղբայրները հպարտ էին, որ ծառայելու են

Ամբողջ համայնքը սգում է քաջերի մահը. երկվորյակ եղբայրները հպարտ էին, որ ծառայելու են

Հասարակական Ipress 2020-10-03 20:33:00 14430
ft_QjF0V.jpg

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերի ընթացքում զոհված երկվորյակ եղբայրներ՝ Վահե և Էդգար Առաքելյանները բանակ էին զորակոչվել մոտ մեկ տարի առաջ: Եղբայրները  Հրազդան քաղաքից էին, սովորում էին Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի երրորդ կուրսում:

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց՝ եղբայրները հպարտ էին, որ բանակ են գնալու. «Ծառայել միշտ են ուզել, հատկապես, Արցախում, բայց միշտ նշում էին, որ միասին պետք է ծառայեն»:

«Վահեն ու Էդգարը ավագ եղբայր ունեն, որը կամավորագրվել էր՝ առաջնագիծ գնալու համար»,- նշեց քաղաքապետը:

Միքայելյանն ընդգծում է՝ Վահեն ու Էդգարը հայրենասեր, ազգին նվիրված եղբայրներ էին. «Մեր քաղաքում շատ հարգված, սիրված, համեստ տղերք էին: Հերոսաբար ընկան՝ հանուն հայրենիքի, Արցախ աշխարհի և վաղվա մեր ապագայի համար»:

«Ամբողջ համայնքը սգում է քաջերի մահը՝ մեծից-փոքր: Խորին ցավակցությունս, զորակցությունս եմ հայտնում նրանց ընտանիքին, որ նման հերոս տղերք են տվել հայրենքին. խոնարհվում ենք նրանց առջև»,- ասաց Միքայելյանը:

Նշենք, որ երկվորյակ եղբայրների հուղարկավորությունն այսօր էր:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը