ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները սադրում են Հայաստանին և Ադրբեջանին՝ խախտելու Ղարաբաղում հրադադարի պայմանագիրը. Նարիշկին

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները սադրում են Հայաստանին և Ադրբեջանին՝ խախտելու Ղարաբաղում հրադադարի պայմանագիրը. Նարիշկին

Միջազգային Ipress 2020-11-18 18:01:00 1653
narishkin_KRiEe.jpg

ԱՄՆ-ը և նրա եվրոպական դաշնակիցները սադրում են հայ և ադրբեջանցի ազգայնականներին խափանել հրադադարի պայմանագիրը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

«ՆԱՏՕ-ի առաջատար երկրները փորձում են թաքցնել իրենց գրգռվածությունը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնության շուրջ:  ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները զայրացած են, որ պատերազմը դադարեցվել է Մոսկվայի միջնորդությամբ: Ի վերջո, սա, ըստ էության, «զրոյացրեց» նրանց երկար տարիների աշխատանքը՝ Ռուսաստանն Անդրկովկասից դուրս մղելու համար», - ասվում է Նարիշկինի հայտարարության մեջ, որը տարածել է ԱՀԾ մամուլի ծառայությունը:

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, արևմտյան որոշ երկրներ մատչելի ուղիներով հայ և ադրբեջանցի ազգայնականներին դրդում են վարկաբեկել և խախտել հրադադարի մասին համաձայնագիրը: Նրանք փորձում են համոզել հայերին, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պարտություն է Երևանի համար: Նետվում է «պատերազմը մինչև վերջ մղելու» անհրաժեշտության գաղափարը: Ադրբեջանցիներին էլ հակառակը՝ ասում են, որ Կրեմլը «գողացավ իրենց հաղթանակը», երբ ադրբեջանական բանակը Ստեփանակերտը վերցնելուց մեկ քայլ հեռավորության վրա էր», - ասել է Նարիշկինը:

Նա նշել, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Եվրոպան չեն ցանկանում համակերպվել տարածաշրջանում առկա ուժերի հավասարակշռության հետ:

«Նման գործողությունները ևս մեկ վկայություն են այն փաստի, որ ԱՄՆ-ը և նրա եվրոպացի ընկերները, ինչպես միշտ, իրենց խնդիրները լուծում են հասարակ մարդկանց, այս անգամ` ադրբեջանցիների և հայերի շահերի հաշվին: Ամերիկացիներն ու եվրոպացիները չեն անհանգստանում, որ իրենց սադրանքները կարող են հանգեցնել նոր արյունահեղության և տարածաշրջանը սուզել լուրջ ռազմական բախման մեջ», - ընդգծել է ԱՀԾ տնօրենը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը