ԱՄՆ հետախուզությունը՝ Արցախի իրավիճակի մասին

ԱՄՆ հետախուզությունը՝ Արցախի իրավիճակի մասին

Միջազգային Ipress 2020-12-24 12:50:00 5499
am-hetaxutyu_A_IM1.jpg

«2021 ֆինանսական տարվա արտաքին հատկացումների մասին» փաստաթղթում, որ հաստատել են ԱՄՆ կոնգրեսականները, երկրի հետախուզական ծառայություններին պահանջ է ներկայացված երեք ամիսների ընթացքում պատրաստել և Կոնգրես զեկույց ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակի առնչությամբ:

Ամերիկացի կոնգրեսականների պնդմամբ` առաջիկա ամիսների ընթացքում Ազգային հետախուզության կողմից նախապատրաստվելիք այդ զեկույցում նախ և առաջ պետք է հստակորեն վեր հանվեն Միացյալ Նահանգների և դաշնակից պետությունների` տարածաշրջանում ունեցած ռազմավարական շահերը։

Այդ հանգամանքը տալիս է հարցերի տեղիք՝ նկատի ունենալով այն, թե հատկապես ինչ է դիտարկվում դաշնակիցների ռազմավարական շահեր ասելով: Բանն այն է, որ ԱՄՆ ֆորմալ դաշնակիցները, որոնք շահեր էին հետապնդում Արցախի դեմ պատերազմում, հենց այդ պատերազմը հրահրողները, սնուցողներն էին՝ Թուրքիա, Իսրայել:

Վրաստանը, եթե դիտարկենք դաշնակիցների կատեգորիայում, ապահովում էր այդ սնուցումը:

Այդպիսով, եթե ի մի բերենք իրավիճակը, ապա պետք է արձանագրենք, որ Արցախի դեմ պատերազմի արդյունքում շահել են ԱՄՆ ֆորմալ դաշնակիցները, կամ ավելի ստույգ՝ նրանցից մեկը եղել է պատերազմողն ու, ըստ էության, հաղթողը, իսկ մյուսը՝ պատերազմ սնուցողը: Եվ հազիվ թե Իսրայելը սնուցեր այդ պատերազմը հարվածային և մահաբեր սպառազինությամբ՝ մատակարարելով Ադրբեջանին, եթե չունենար շահ: Այդպիսով, ի՞նչ են ուզում պարզել կոնգրեսականները, եթե դիտակենք դաշնակիցների ֆորմալ շրջանակը: Միևնույն ժամանակ, իսկ կա՞ ոչ ֆորմալ շրջանակ: Այդ մասին եզրակացություն կամ գնահատական տալը շատ դժվար է, որովհետև մյուս խաղացողները ԱՄՆ, մեղմ ասած, թշնամական կատեգորիայում են՝ Ռուսաստան, Իրան:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին ու Հայաստանին, ապա Նահանգները մեկը դիտարկում են թուրքական արբանյակի դերում, մյուսը՝ ռուսական: Ցավալիորեն, սա մի իրականություն է, որը գոյություն ունի արցախյան առաջին պատերազմի հաղթանակից հետո, և որը Հայաստանում չի արժանացել բավարար ուշադրության: Եվ դա այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է համաշխարհային ազդեցությամբ թիվ մեկ գերտերությանը և նրա ռեգիոնալ ռազմավարությանը, ըստ այդմ՝ դրանից բխող հնարավորություններին կամ ռիսկերին:

Ասել, թե Հայաստանն ընդհանրապես չի դիտարկել այդ հանգամանքները, կլինի սխալ: Դրանք դիտարկվել են թե՛ Ռոբերտ Քոչարյանի նախագահության, թե՛ Սերժ Սարգսյանի նախագահության, թե՛ անգամ Նիկոլ Փաշինյանի վարչապետության երկուսուկես տարիների ընթացքում, արվել են որոշակի քայլեր, որոնք, սակայն, խիստ անբավարար են եղել ռազմավարական ազդեցություն թողնելու տեսանկյունից, արժանանալով Ռուսաստանի հակազդեցությանը: Ինչ վերաբերում է Փաշինյանի ժամանակաշրջանին, ապա այստեղ, թերևս, իր դերը կարող էր ունենալ նաև ժամանակի սղության գործոնը, թեև, անշուշտ, առանցքային նշանակություն են ունեցել նաև տնտեսական հարցերի առնչվող որոշումներ, որոնց կայացումը կարող էր ունենալ ռազմա-քաղաքական էական նշանակություն Հայաստանի անվտանգային հեռանկարների համար:

ԱՄՆ հետախուզության զեկույցն, իհարկե, հասանելի չի լինի ոչ միայն Հայաստանի հանրությանը, այլ անգամ կառավարական շրջանակին, թեև շոշափվող տրամադրություններին ձեռնհաս լինելու համար, թերևս, պետք է անել շատ բան: Առավել ևս, որ դեմոկրատական վարչակազմի հանգամանքը թույլ է տալիս ակնկալել ռեգիոնալ քաղաքականության հանդեպ ավելի շահեկան հայացքներ, որոնք թույլ կտան աշխատել հայկական շահերի առաջմղման ուղղությամբ, թեև, անկասկած, առավել քան բարդ «մեկնարկային կետից», քան մինչև պատերազմը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը