Ալիեւը ստորագրել է ճանաչումը

Ալիեւը ստորագրել է ճանաչումը

Միջազգային Ipress 2021-01-14 16:05:00 2556
aprilyan-paterazm-1_Iad0W.jpg

Երեկ Բաքուն հերթական անգամ խախտել է հրադադարը, Շուշիի ուղղությամբ կրակելով հայկական դիրքերի վրա եւ ծանր վիրավորելով հայ զինծառայողի:

Դա տեղի է ունեցել մոսկովյան եռակողմ հանդիպումից հետո, որտեղ պաշտոնապես քննարկվել են հաղորդակցությունների բացման հարցերը, սակայն, ըստ ռուսական աղբյուրների, քննարկումներ են եղել նաեւ հայ գերիների եւ այլ «չլուծված խնդիրների» վերաբերյալ:

Բաքուն փորձում է հասնել նրան, որ հայկական զորքը դուրս բերվի Արցախից, դրանով պայմանավորելով գերիների հարցը: Նա գերիներին ներկայացնում է որպես դիվերսանտ-ահաբեկիչներ իր այդ պահանջը «հիմնավորելու» համար: Մյուս կողմից, գոյություն ունի ռուս խաղաղապահների մանդատի հարցը, որը Բաքուն չի ստորագրել:

Խաղաղապահները ներկայում Արցախում են Հայաստանի գրավոր ու Բաքվի «բանավոր» համաձայնությամբ, եւ նկատելի է, որ գերիների հարցն օգտագործվում է նաեւ այս համատեքստում:

Երեկվա կրակոցները թերեւս ազդանշան են, որ Բաքուն շարունակելու է գերեվարելու եւ հայ զինվորներին թիրախավորելու քաղաքականությունը, հայկական զորքի դուրսբերմանը հասնելու նպատակով: Բաքուն հերթական անգամ կոպիտ խախտեց եռակողմ հայտարարությունը, միեւնույն ժամանակ նրա այդ պահանջը հակասում է եռակողմ հայտարարության այն կետին, ըստ որի՝ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած էին ստորագրման պահին: Դա նշանակում է, որ Բաքուն ճանաչել է հայկական բանակի ներկայությունը Արցախում:

 Եռակողմ հայտարարությունը չեղարկված չէ, նշանակում է այդ կետը շարունակում է գործել: Այլ հարց է, որ Մոսկվան ու Բաքուն շատ խնդիրներ կարգավորում են բանավոր ռեժիմում, եւ այս հարցում էլ բացառություն չէ: Եթե Հայաստանի կառավարությունը չի համաձայնել այս պահանջին եւ գերիների հարցն իր հերթին չի դարձրել հայ զինծառայողներին Արցախից հանելու պատրվակ, կարող է պահանջել եռակողմ հայտարարությամբ ամրագրված կետի կատարումը:

Միեւնույն ժամանակ, խնդիրը հանգում է 30-ամյա շրջանում իրար հաջորդող կառավարությունների երեսպաշտությանը, որոնք այդպես էլ իրավական ձեւակերպում չտվեցին Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական հարաբերություններին, եթե նույնիսկ չէին ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը:

Ներկայիս 17-ի ձեւաչափում գտնվող ուժերը, մասնավորապես Դաշնակցությունը, այդպես էլ չպնդեց ռազմա-քաղաքական մեծ պայմանագրի ստորագրումը, որի նախաձեռնությունը նա ստանձնել էր Երեւանում ու Ստեփանակերտում քաղաքական եւ հասարակական ուժերի քննարկումներից հետո: Իրավունքը մեծ ուժ է, եւ դա հատկապես նկատելի է ներկայում, երբ նույնիսկ հայկական կողմի քաղաքական չգոյության պայմաններում Մոսկվան ու Բաքվուն լուրջ խնդիրների առաջ են կանգնում օրինակ Արցախի կարգավիճակի հարցում:

Եթե Հայաստանում գիտակցեին իրավունքի ուժը, նույնիսկ եռակողմ հայտարարությունը կշրջեին դրա շահառուների դեմ, կլուծեին կարգավիճակի ու Արցախում զինուժի իրավական կարգավիճակի հարցը:

Այդ գիտակցության դեպքում Հայաստանում չէր լինի խամաճիկ կառավարություն, 17-ի բովանդակության ձեւաչափ եւ ռուս-թուրքական քարոզչության կաղապարներում խրված մեդիա:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/14/613944/  

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել