Ալիևն սպառնում է Հայաստանին

Ալիևն սպառնում է Հայաստանին

Հասարակական Ipress 2021-12-06 22:46:00 999
aliev-armenia_oabba.jpg

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջել է նշել «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ամսաթիվը։ «Հայաստանը և ամբողջ աշխարհը տեսան, որ մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Պատերազմի ժամանակ մեզ կանգնեցնել ցանկացողներ կային, և դրանք բավականին ուժեղ շրջանակներ էին, բայց չկարողացան կանգնեցնել։

Ես ասացի, որ մեզ ասեն մեր հողերի ազատագրման օրը, և մենք պատրաստ ենք կանգ առնել։ Ես այսօր նույն խոսքերն եմ ասում` հայտարարեք այն օրը, թե երբ կբացվի «Զանգեզուրի միջանցքը», և այդ դեպքում խնդիրներ չեն լինի»,- այսօր Գուբայի շրջանի Գոնագքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ դա պետք է հասկանան Հայաստանի ղեկավարությունը և հայ համայնքը։

«Մենք հասել ենք մեր ուզածին, հասնում ենք և հասնելու ենք։ Լավ կլիներ, որ այս հարցը լուծվեր կառուցողական, բանակցությունների և փոխըմբռնման ճանապարհով։ Որովհետև ղարաբաղյան երկրորդ պատերազմը ողջ աշխարհին ցույց տվեց մեր ժողովրդի կամքը, ուժն ու միասնությունը»,- ասել է Ալիևը։

Ալիևը նաև անդրադարձել է Հայաստանում «ռևանշիզմի» փորձերին. «Եթե ռևանշիզմի միտում լինի, ապա այդ հարցը անմիջապես կլուծվի։ Որովհետև պատերազմից հետո Հայաստանը մի քանի նման փորձ արեց, և տեսան տխուր հետևանքները։ Ուստի ուշ չէ, նրանք պետք է ընդունեն մեր պայմանները և վերջ տան ճանապարհների և հաղորդակցությունների նկատմամբ ոչ անկեղծ մոտեցմանը»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը