«Ալիևը հոգեպես բավարարված չէ, նա գիտի, թե ում է հաղթել». Սերժ Սարգսյան

«Ալիևը հոգեպես բավարարված չէ, նա գիտի, թե ում է հաղթել». Սերժ Սարգսյան

Քաղաքական Ipress 2021-02-16 21:46:00 558
nnp_8YFfZ.jpg

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Արմնյուզին» տված հարցազրույցում, պատասխանելով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե նա հաղթել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին ու նրա բանակին, այլ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու նրանց ստեղծած բանակին, ասաց` Ալիևը մշտապես երազել է հաղթել մեզ, բայց այդ երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ:

«Մենք 90-ականներին հաղթել ենք Ալիևի հորը, 2016-ին Ալիևը փաստորեն պարտվել է ինձ: Ալիևը ինձ պարտվել է բանակցային ամբողջ պրոցեսի ընթացքում 2008-18թթ-ին, և նրա մեջ, վստահ եմ, ձևավորվել էր անհագուրդ պահանջ՝ ինձ ինչ-որ բանում հաղթելու: Ալիևը վստահ եմ՝ հոգեպես ամբողջովին բավարարված չէ: Նա գիտի, թե ում է հաղթել, և գիտի, թե այդ հաղթանակն ինչպես է ձեռք բերվել»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ Ալիևի ասածն անտրամաբանական է:

Երրորդ նախագահը հայտարարեց, որ Ալիևը չի հաղթել հայկական բանակին, չի հաղթել հայ ժողովրդին, հաղթել է ապիկար իշխանություններին:

«Կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ հայկական բանակը, ոչ էլ հայ ժողովուրդը,– շեշտեց Սարգսյանը։

Նրա խոսքով` կապիտուլյացիայի է ենթարկվել ՀՀ վարչապետն իր թիմով հանդերձ, նաև իր թիմից գաղտնի։



 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը