Ալիևը հայտնել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»-ի կիրառման մասին Մոսկվայից պատասխան են ստացել

Ալիևը հայտնել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»-ի կիրառման մասին Մոսկվայից պատասխան են ստացել

Միջազգային Ipress 2021-04-20 21:13:00 507
ndww_nPdr1.jpg

iPress.amԱդրբեջանական կողմը Ղարաբաղում «Իսկանդերների» օգտագործման վերաբերյալ իրենց նամակի պատասխանը ստացել է Ռուսաստանից։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով ՝ ռուսական պաշտպանական գերատեսչության պատասխանում հաղորդվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ «Իսկանդերներից» հրթիռներ չեն արձակվել։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության նամակին։ Պատասխանում նշված է, որ ռուսական կողմը բալիստիկ հրթիռների արձակում չի գրանցել։ Իրականում դա մեր հարցման ամբողջական պատասխան չէ, քանի որ մեր հարցման մեջ հիմնական հարցն այն էր, թե ինչպես են Հայաստանի մոտ հայտնվել «Իսկանդեր-Մ» մահաբեր հրթիռները», - ասել է Ալիևը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման մասին տեղեկատվությունը: Բաքուն պաշտոնական հարցում էր ուղարկել Մոսկվա այդ թեմայով։

Հիշեցնենք` մարտի 31-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց Շուշիում «Իսկանդերի» բեկորների հայտնաբերման մասին։ Ադրբեջանական ականազերծման գործակալության (ANAMA) պնդմամբ՝ Շուշի քաղաքում մարտի 15-ին «հայտնաբերվել են երկու հրթիռի բեկորներ»։ Սակայն Հայաստանի զինանոցում առկա են «Իսկանդեր-Է» տեսակները, իսկ Շուշիում հայտնաբերված և ավելի ուշ Բաքվում ցուցադրվածը «Իսկանդեր-Մ»-ի բեկորներ են։ Ըստ փորձագետների` դրանք կարող էին բերվել Սիրիայից, թուրք մասնագետների կողմից։

Դրանից հետո ադրբեջանական ԶԼՄ-ներում ենթադրություններ հայտնվեցին, որ ադրբեջանական ԶՈւ-ի ուղղությամբ «Իսկանդեր» է կիրառել Ռուսաստանը։



 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը