Ալիևը հայտարարել Է, որ Բաքուն կքննարկի Ղարաբաղում խաղաղության ապահովման առաջարկները պատերազմից հետո

Ալիևը հայտարարել Է, որ Բաքուն կքննարկի Ղարաբաղում խաղաղության ապահովման առաջարկները պատերազմից հետո

Միջազգային Ipress 2020-10-15 19:56:00 8331
hii_IAs9T.jpg

Ադրբեջանը պատրաստ է քննարկել Ղարաբաղում խաղաղության ապահովման ջանքերի մասին միջազգային առաջարկները հակամարտության ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Միանգամայն պարզ է, որ հակամարտության ավարտից հետո պետք է որոշակի միջազգային ջանքեր գործադրվեն խաղաղության ապահովման համար։ Թե ինչպիսին կլինեն դրանք՝ քաղաքական, թե ռազմական ոլորտում առաջարկներ, մենք պատրաստ ենք դա քննարկել։ Բնականաբար, այդ հարցը պետք է քննարկվի միջազգային հարթությունում։ Բայց թե երբ դա տեղի կունենա, չեմ կարող ասել»,- նշել է նա։

Ալիևը ռազմաքաղաքական ճանապարհն ամենաընդունելին է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։

«Մենք այժմ գտնվում ենք խնդրի ռազմական լուծման գործընթացում։ Մենք ուզում ենք, որ այդ գործընթացը հնարավորինս շուտ ավարտվի և դրանից հետո սկսվի դիվանագիտական գործընթացը։ Միայն ռազմական ճանապարհով այն չի կարող լուծվել։ Ակտիվ բախումներից հետո կողմերը պետք է մտածեն խաղաղ համաձայնության մասին, և դա տեղի կունենա քաղաքական ճանապարհով։ Դրա համար էլ ռազմաքաղաքական ճանապարհն ամենաընդունելին է»,- ասել է Ալիև

Ալիևը հայտարարել է նաև, որ իր երկրում Թուրքիայի ռազմաբազա ստեղծելու մասին որևէ քննարկում չի եղել։

«Մենք Թուրքիայի հետ շատ լայն նորմատիվ-իրավական բազա ունենք։ Մենք պայմանագրեր ունենք բազմաթիվ ոլորտներում, որտեղ կան նաև ռազմական ոլորտում համագործակցության և փոխադարձ օգնության կետեր։ Դա մեր իրավունքն է։ Թուրքիան մեր դաշնակիցն է, և Ադրբեջանի համար լուրջ վտանգի դեպքում մենք կարող ենք օգտագործել այդ հնարավորությունները։ Սակայն Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազայի ստեղծման մասին որևէ քննարկում չի եղել»,- ասել է նա։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը