Իլհամ Ալիևը բարձրաձայնել է որդու հիվանդության մասին

Իլհամ Ալիևը բարձրաձայնել է որդու հիվանդության մասին

Միջազգային Ipress 2021-07-08 22:49:00 840
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bsk_t5cwP.jpeg

iPress.am- Ադրբեջանական յութուբյան ալիքներից Azad Söz-ը հերթական բացահայտումն է արել Իլհամ Ալիևի որդու՝ Հեյդար Ալիևի առողջական վիճակի վերաբերյալ։

Որպես ապացույց ներկայացնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ Շուշի գնալու ճանապարհին ավտոբուսում Իլհամ Ալիևի ունեցած զրույցից առանձնացված մի վիդեոդրվագ՝ հաղորդման հեղինակը պնդում է, որ Հեյդար Ալիևն առողջական լուրջ խնդիրներ ունի և այժմ բուժվում է Թուրքիայի հիվանդանոցներից մեկում։

Վիդեոդրվագում, որը ըստ հաղորդման հեղինակի անմիջապես հեռացվել է թուրքական և ադրբեջանական հեռուստաալիքներից և համացանցից, Իլհամ Ալիևի և Էմինե Էրդողանի միջև ընթանում է հետևյալ երկխոսությունը․

Իլհամ Ալիև — Շնորհակալություն ցուցաբերած հոգատարության համար։ Հանկարծակի (առանց պատճառի) եղավ։ Եկա, տեսա, որ ոտքն այդպես ուռել է:

Էմինե Էրդողան — Ցավում եմ (բռց․՝ անցած լինի)…

Իլհամ Ալիև- Առանց պատճառի, ինֆեկցիան էլ շատ արագ էր տարածվում, ժամերով, հիվանդանոց հասնելու ժամանակ արդեն մինչև ծունկն էր հասել։

Այնուհետև Ի․ Ալիևը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում Էմինե և Թայիփ Էրդողաններին ամեն օր հետաքրքրվելու համար, ինչին ի պատասխան Թայիփ Էրդողանը նշում է, որ այդ հիվանդանոցը, որտեղ, ըստ հաղորդման հեղինակի, բուժվում է կրտսեր Հեյդար Ալիևը, լավն է։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Region Monitor-ը, միևնույն յութուբյան ալիքը «Կրտսեր Հեյդարը ծանր հիվանդ է. Նրա բժիշկը խոսել է» վերտառությամբ թողարկման մեջ բացահայտել էր Հեյդար Ալիևի բացակայության պատճառները։

Թողարկման մեջ նշվել էր, որ Իլհամ Ալիևի որդին ծանր հիվանդ է և մշտապես գտնվում է բժիշկների հսկողության տակ, ուստի պատահական չէ, որ Իլհամ Ալիևը Շուշի կամ այլ վայրեր այցերի ժամանակ, կամ տարբեր կառույցների բացման արարողությունների գնում է միայն կնոջ և աղջիկների հետ, իսկ միակ տղային և «ժառանգորդին» երբևէ իր հետ չի տանում։

 

Поделиться
Класс
Send
gagik-surenyan_aSFv4.jpg

Ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին

crocus-city-hall_uribW.jpg

Հայտնի է դարձել Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո համերգների վերադարձված տոմսերի թիվը

jur-chi-linelu-1_v0Lgk.jpg

Ջուր չի լինելու մի քանի ժամ

nairit-gorcaran_7jyRF.jpg

«Նաիրիտը» որոշել են հողին հավասարեցնել, հողը ռեկուլտիվացիայի ենթարկել

shxtayakan-vtar_rqznh.jpg

Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում․ Հեղինակը եղել է ամենաբարձր աստիճանի խմած

jur-chi-linelu_G9Lzq.jpg

Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ

artash-asatryan_Ikb6T.jpg

Արտաշ Ասատրյանը՝ իր մահվան լուրերի մասին

dolar-rubli_W6Ax0.jpg

Կենտրոնական բանկը նոր փոխարժեքներ է սահմանել

luys-chi-lini_-eQnA.jpg

Այսօր այս հասցեներում լույս չի լինելու

zigzag_Htssv.jpg

ԱՐՏԱԿԱՐԳ․ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը

voghbergakan-tor_d-gHr.jpg

Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում․ 63-ամյա տղամարդուն հայտնաբերել են մահացած

img3015_zgA4S.jpeg

Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է գալ Երևան