Ալիևը բացահայտել է Փաշինյանի ավանտյուրան

Ալիևը բացահայտել է Փաշինյանի ավանտյուրան

Քաղաքական Ipress 2022-04-01 01:00:00 4707
pashinyan-aliev_gnYHP.jpg

 

Հայաստանի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով հայտարարում է, որ Ադրբեջանն ամեն պահի կարող է հարձակվել ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի վրա, հանգամանորեն հիմնավորում է իր այդ հայտարարությունը և ելույթի վերջում․․․ հույս է հայտնում, որ մի քանի օր անց Բրյուսելում Իլհամ Ալիևի հետ «քննարկել և համաձայնեցնել Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»։

Այս երկու հայտարարությունների միջև տրամաբանական կապ գտնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ դժվար է տրամաբանություն գտնել, երբ մարդը հայտարարում է, որ շատ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կարող է ռազմական ագրեսիա իրականացնել, և միևնույն ժամանակ՝ հույս է հայտնում «համաձայնեցնել Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»։ Խաղաղության պայմանագիր կնքել մեկի հետ, ով գրեթե ամենժամյա հարձակման սպառնալիք է ներկայացնում, մեղմ ասած, հնարավոր չէ։

 

Ավելի ճիշտ՝ հնարավոր է միայն մի դեպքում, երբ այդ բանակցություններին գնացող կողմերից մեկը ներկայանում է մյուս կողմի բոլոր պահանջները կատարելու պատրաստակամությամբ։ Հենց դա է Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը, որն իրականում ոչ թե տրամաբանություն է, այլ ավանտյուրա՝ սեփական հասարակության ու պետության հանդեպ։

Նիկոլ Փաշինյանը, մի կողմից՝ հանրությանը վախեցնում է հնարավոր պատերազմով, մյուս կողմից՝ սլանում է պատերազմով սպառնացողի հետ հանդիպման՝ հույս հայտնելով համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը։ Հաշվարկը շատ պարզ է, ավելի ճիշտ՝ պարզամիտ․ Հայաստանում գեներացնել պատերազմի վտանգ, մարդկանց մեջ վախ ներշնչել, որպեսզի Ալիևի հետ ստորագրվելիք ցանկացած, այդ թվում՝ նվաստացուցիչ փաստաթուղթ ներկայացվի՝ որպես պատերազմից խուսափելու միակ հնարավորություն, ինքն էլ ներկայանա՝ որպես փրկիչ, ով կանխել է հերթական պատերազմը։

Նիկոլ Փաշինյանի ավանտյուրան բացահայտում է ոչ միայն նրա հաշվարկի պարզունակությունը, այլ իր իսկ հույսի աղբյուրը՝ Իլհամ Ալիևը, ով նույն օրը հայտարարում է․

«Մենք պետք է շարժվենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, և կարճ ժամկետներում ստորագրենք այդ փաստաթուղթը»։ Ալիևին պետք է «կարճ ժամկետներում» ստորագրել խաղաղության համաձայնագիրը, բնականաբար՝ իրեն ձեռնտու պայմաններով, որոնց Հայաստանը ոչ միայն դեմ չէ, այլ կողմ է՝ առանց ավելորդ ձևականությունների։ Այսինքն՝ ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև սկզբունքային համաձայնությունը կայացել է և հիմա ընթանում է դրան «հասարակությանը պատրաստելու» փուլը, որն իրականացվում է համապատասխան քարոզչական ու այլ մանիպուլյատիվ տեխնոլոգիաների միջոցով։

Արցախում կամ հայ-ադրբեջանական սահմանին այս օրերին հնչող ցանկացած կրակոց իրականում ծառայում է «կարճ ժամկետներում» Խաղաղության պայմանագիր ստորագրելու Իլհամ Ալիևի նպատակին, որին ձգտում է նաև Հայաստանը։ Դա նշանակում է, որ այդ փաստաթղթի ստորագրմանը ցանկացած դիմադրություն կարող է ուղեկցվել զինված միջադեպերի աճով, ընդհուպ՝ կամ լայնածավալ ռազմական գործողություններով, կամ դրանց իմիտացիայով։

Նպատակը պարզ է՝ պատերազմի միջոցով ցույց տալ, թե որքան արժեքավոր է խաղաղությունը։

Եթե անգամ դա միայն Ադրբեջանին ձեռնտու խաղաղություն է։

Հ․Գ․ Իսկ գուցե Քարագլուխը հանձնվել է, որպեսզի հնարավոր դառնա բրյուսելյան հանդիպումը։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն