Ալիևն ասել է, որ Փաշինյանը պետք է «շնորհակալություն հայտնի Պուտինին»

Ալիևն ասել է, որ Փաշինյանը պետք է «շնորհակալություն հայտնի Պուտինին»

Քաղաքական Ipress 2020-10-11 17:44:00 36510
ver_b8gmk.jpg

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ Հայաստանի վարչապետը պետք է «շնորհակալություն հայտնի Պուտինին այն բանի համար, որ Ռուսաստանը հերթական անգամ եկավ Հայաստանը փրկելու»:

Այս մասին Ալիեւը հայտարարել է այսօր RBC հեռուստաալիքի եթերում այսօր հեռարձակված հարցազրույցում, որը մեջբերում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը:

«Հայաստանի ղեկավարությունը վերջապես պետք է հասկանա, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ խոսել վերջնագրերի, վիրավորանքների եւ շանտաժի լեզվով: Ես ինձ երբեք թույլ չեմ տվել որեւէ մեկի հետ շփման նման ձեւ՝ ոչ երկրի ներսում, ոչ էլ առավել եւս արտերկրում: Բայց երբ Փաշինյանը վերջնագիր ներկայացրեց բոլորիս, երբ վիրավորեց ադրբեջանցիների զգացմունքները, նա պետք է պատժվեր դրա համար, եւ մենք դա արեցինք: Եվ թող նա շնորհակալություն հայտնի Պուտինին այն բանի համար, որ Ռուսաստանը հերթական անգամ եկավ Հայաստանը փրկելու»», - ասել է Ալիեւը:

Նա նաեւ հայտարարել է, որ «Ադրբեջանը Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում չէր պնդում Հայաստանի լիակատար կապիտուլյացիան»:

«Մենք ելնում էինք նրանից, որ, իհարկե, նախընտրելի է լուծել հակամարտությունը քաղաքական ճանապարհով: Այդ պատճառով, Մոսկվայում կայացած խորհրդակցությունների շրջանակներում մենք նրանցից լիակատար կապիտուլյացիա չէինք պահանջել», - ասել է Ալիեւը:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը