Հարգելի ընկերներ, վաղուց էի ուզում այս գրառումն անել.. Ալեն Սիմոնյանը բացել է փակագծերը

Հարգելի ընկերներ, վաղուց էի ուզում այս գրառումն անել.. Ալեն Սիմոնյանը բացել է փակագծերը

Հասարակական Ipress 2021-01-16 14:43:00 2310
alen-simonyan_0neAd.jpg

Ալեն Սիմոնյանը գրել է.  Հարգելի ընկերներ, վաղուց էի ուզում այս գրառումն անել, բայց գիտակցելով, որ թե՛ իմ, թե՛ մեր ժողովրդի հույզերը շատ լարված են, հետաձգեցի։

Նույնիսկ հիմա ես պատրաստ չեմ խոսել այն ողբե րգության մասին, որը տեղի ունեցավ։ Ասելիքներ շատ կան, բայց ըստ հերթականության, իր ժամանակին։ Այս օրերին, համացանցը ողողված է ստի ու շահարկումների մեծ ալիքով։

Ուստի ուզում եմ մի քանի տեղեկություն հայտնել ձեզ։ Մի հոգեկան հիվանդ, ստոր, ստահակ, ով ծաղրում էր ռուսաստանաբնակ հայերին, երբ մեր հայրենակիցները ծիրան էին գնում, որ աջակցեին մեր առևտրականներին, որոշեց իմ հանդեպ հաշվեհարդար կազմակերպել Մոսկվայում։

Ու ցավալին այն է, որ հեղինակավոր հայկական զլմ-ներ լծվեցին այդ կոչը տարածելու գործին, որ հանկարծ ոչ մեկի աչքից չվրիպի հաշվեհա րդարի հայտարարությունը։ Գնահատականը թողնում եմ Ձեզ։ Հիասթափեցնեմ այդ բոլորին, ես իրոք նոյեմբերի 5-11-ը գտնվել եմ գործուղման ՌԴ-ում` Մոսկվա քաղաքում, ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ ՌԴ դումայի գործընկերների, Դաշնային խորհրդի գործընկերների, հոգևորականների, քաղաքագետների և հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ։

Ոչ մի ընդ հարում չեմ ունեցել։ Գործուղման ավարտից հետո, ունենալով բազմաթիվ ընկերներից հրավեր մնալու նաև իրենց տանը, մերժ ել եմ և մեկ օր անց` նոյեմբերի 13-ին, վերադարձել եմ Հայաստան։ Այդ չարաբաստիկ գիշերը ես, իրոք, շատ եմ վախեցել իմ երկրի իմ ընտանիքի ապագայի համար։ Քանզի վստահ եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի հետ, կառավարության շենքում, ԱԺ շենքում, կառավարական առանձնատանը, նախապես պլանավորված էր։ Այդ գիշերը 50 հոգանոց մի խումբ էլ շարժվել է իմ տան ուղղությամբ, փնտրել են ինձ ու րոպեի տարբերությամբ մեր տան բակում խաչվել կնոջս ու 5 տարեկան աղջկաս տատիկի հետ։

Այդ գիշեր մեզ պետք է սպա նեին, էդպես էր պլանավորած։ Հաջորդ անհեթեթ սուտը այն է, որ ես իբր ֆեյքերի բանակ եմ ղեկավարում։ Մարդիկ, ովքեր նման բաներ են տարածում, իրենց չափանիշներով են չափում դիմացինին, մտածում, որ եթե իրենք լինեին, ապա ֆեյքերի բանակ կունենային ու կղեկավարեին։

Դա է իրենց մտածելակերպի և հաջողության չափանիշը։ Ես աշխատում եմ պատգամավորների, նախարարների, հեռուստատեսությունների ու լրագրողների հետ և ձեր մանր երազանքներն ինձ մի վերագրեք։ Երբ բան եմ ուզում ասել, ձեզ ասում եմ իմ դեմքով` ձեր երեսին, ու դուք դա լավ գիտեք։

Իսկ ար յան հոտ զգացած բորենիներին, որոնք ատամները կռճտացնելով, հավաքվեցին ընկածի վրա ինքնահաստատվելու, վրեժխնդիր լինելու համար, ասեմ՝ շտապեցիք, ձեր և ձեր տերերի ժամանակը չի գալու։

Մենք արժանապատվորեն կռ վել ենք ու պարտվել, մենք ընկել ենք , բայց չենք ծնկել։ Մենք վիր ավոր ենք, բայց չենք մե ռել։ Եվ վերջում, ես ուզում եմ մեր այն բոլոր հայրենակիցներից, ովքեր անկեղծ զայրացած են, ՀԱՅ մարդուց, որտեղ էլ նա լինի, ներողություն խնդրել, որ գուցե մի բան այնպես չեմ արել, ինչ-որ բանում հիասթափեցրել եմ։

Ուզում եմ ասել, որ ընդունում եմ ձեր զայրանալու իրավունքը և ցավում, որ այս հարցում չեմ արդարացրել ինչ-որ սպասումներ։ Այն դժոխքը, որի միջով անցնում ենք և անցանք, մարդու ուժերից, իրոք, վեր է։ Ես նաև ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես մա հացել եմ ամեն մեռնողի հետ, արտասվել եմ ամեն ձեր արտասուքի հետ, և ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առջև։

Կեցցե Հայ Ժողովուրդը, Կեցցե Արցախը, Կեցցե Հայաստանը և Աստված մեզ բոլորիս օգնական: 

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել