Մենք պետք է կանգնենք բանակի կողքին, որպեսզի մեր երեխաները դառնան ոչ թե նահատակված, այլ կենդանի հերոսներ, ասուլիսի ժամանակ ասաց «Արիության մեդալ»-ով հետմահու պարգեվատրված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը:
«Հայրենասիրական երաժշտություն լսելով ու քաղաքով պտտվելով մենք զինվորին չենք ոգևորում ու օգնում: Բոլորս պարտավոր ենք իրենց կողքին լինել ու պետք է լինենք», - ասաց նա: