ԱԺ-ն չընդունեց հայտարարությունը․ 25 պատգամավոր «կողմ» քվեարկեց

ԱԺ-ն չընդունեց հայտարարությունը․ 25 պատգամավոր «կողմ» քվեարկեց

Քաղաքական Ipress 2021-05-20 23:04:00 453
bbbb_Oz5x7.jpg

Ազգային ժողովը 26 «կողմ», 0 «դեմ», 0 «ձեռնպահ» ձայնով չընդունեց հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթղթի վերաբերյալ հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև․

2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տիրող լարված իրադրությունից, որը ծագել է 2021 թվականի մայիսի 12-ից, երբ Արդբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտմամբ, մուտք են գործել Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի տարածքներ, ու մինչ այս պահը մի քանի հարյուր զինվորական գտնվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում,

Տեղեկանալով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչների միջեւ վերը նշված տարածքներում ընդհարումների մասին, ինչի հետեւանքներն անկանխատեսելի են ու կարող են անդառնալի լինել բոլոր կողմերի համար,

Լսելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթն առ այն, որ նա պատրաստվում է ստորագրել միջպետական փաստաթուղթ, որը վերաբերելու է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ շփման գծի որեւէ ձեւով կանոնակարգմանը,

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերը՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ Է

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝

– 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի, 2-րդ եւ 3-րդ մասերի՝

Ազգային ժողովը վավերացնում է այն միջազգային պայմանագրերը, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին, ինչպես նաեւ պարտականություններին, ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ:

Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում է օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել:

– 205-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի՝

Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում:

Միաժամանակ հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների հետ կապված ցանկացած գործողություն ուղղակիորեն ներառում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու եւ հատկապես՝ սահմանային բնակչության մարդու իրավունքների խնդիրները, որոնց հետ կապված ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր վավերացման ենթակա է:

Սահմանազատման գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթուղթ, որը հաշվի չի առնի մարդու իրավունքները, ուղղակիորեն կհակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, մարդու իրավունքների միջազգային իրավունքին եւ իրական կյանքում կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական շահի, սահմանային բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների շարունակությանը, ինչն այսօր տեղի է ունենում:

Հնարավոր ճնշումների կամ ազատ կամքի արտահայտումը բացառող ցանկացած դրսեւորման արդյունքում հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը հղի է ազգային եւ պետական շահի ստորադասման, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության սահմանների, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման առնչությամբ անբարենպաստ եւ անդառնալի հետեւանքերի առաջացմամբ, հայ ժողովրդի ապագա սերունդների համար ծանր բեռ առաջացնելու եւ միջազգային իրավունքով երաշխավորված արդարության վերականգնման իրավունքից զրկելու վտանգով:

Կոչ ենք անում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց, որոնք վերաբերում են ողջ հանրությանն ու պետությանը, ինչպես նաեւ ազգի ապագային:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը