Ահազանգ.2 մորաքույրներս մահացել են կորոնավիրուսից, մայրս 39 ջերմություն ունի, ոչ ոք չի թեստավորում

Ահազանգ.2 մորաքույրներս մահացել են կորոնավիրուսից, մայրս 39 ջերմություն ունի, ոչ ոք չի թեստավորում

Հասարակական Ipress 2020-05-29 19:26:00 12411
gggqz__VWlX.jpg

SHAMSHYAN.com-ն ահազանգ է ստացել քաղաքացիներից մեկից, ով հայտնել է, որ վերջին օրերին կորոնավիրուսից մահացել են իր 2 մորաքույրները, այսօր էլ արդեն մի քանի օր է, մայրն է ջերմում, սակայն որեւէ կերպ չեն կարողանում թեստավորել:

Աղբյուրի թղթակցի հետ զրույցում նա ասում էր.«Տատիկս ամսի 16-ին ծերունական հիվանդությունից մահացավ, գնացել էին թաղում, տատիկիս 2 քույրերը կորոնավիրուսից 2 օրվա մեջ մահացան, հիմա էլ մայրիկս է ջերմում, որտեղ դիմում ենք, որ մայրիկիս թեստավորեն, որ մենք էլ ապահով լինենք, ոչ մեկ մեզ չի օգնում, ասում են, թե տեղամասային բժշկին դիմեք, տեղամասային բժիշկն էլ ասում ա 4 օր ոչ աշխատանքային օրեր են, որ լաբարատորիան զանգում ենք՝ փակ է, որ գոնե մեր հաշվին թեստավորենք, դա էլ չի լինում:

Փաստորեն մենք հիմա պետք է բոլորս համատարած վարակվենք, ինչ է թե 4 օր տոն է, նախ, ով ա որոշել, որ էս օրերին տոն դնեն, երբ երկրի վիճակը ծանր է: Մարդ էլ չկարողանա՞ իր գումարով իր մորը փրկի: Մենք վախեցած ենք: Արդեն 2 հոգի մարդ է մահացել մեզանից»: Տիկնոջ խոսքով՝ տատիկի թաղման արարողություն չեն արել որպես այդպիսին, անգամ 20 հոգի հարազատ չի եղել, թե որտեղից են վարակվել՝ տեղյակ չեն. «Թաղումից անցավ 4 օր, մեծ մորաքույրս, որ ապրում է Բանգլադեշում, հիվանդանում ա, գնում ա բժշկի, ասում են երկկողմանի թոքաբորբ ա, բուժում ա անցնում տան պայմաններում, բուժվելուց հետո վիճակը վատանում է, տանում են հիվանդանոց, այնտեղ 2 օր ապրեց ու մահացավ կորոնավիրուսից:

Էլի ոչնչի չմասնակցեցինք, 2 օր առաջ մյուս մորքուրիս, որ ապրում ա Աղձք գյուղում, հազով տղան տանում է Աշտարակի հիվանդանոց, տղային թեստավորում են, պատասխանը՝ դրական, տեսնելով սա,մորն էլ են թեստավորում, հենց տանում են, Աշտարակի հիվանդանոցում միանգամից վերակենդանացում են տանում: Մինչեւ առավոտ չլուսացրեց մորաքույրս: Էլի կորոնայից մահացավ: Հիմա արդեն 3 օր ա մամաս 39 ջերմություն ունի, սկոռի ենք կանչում, մենք մեր հաշվին տարանք թոքերը նկարեցին, ասեցին թոքաբորբ չունի, բայց էդ մարդը ջերմում ա:

1-03-ից ասում են զանգեք ձեր թաղամասային բժշկին, թաղամասայինն էլ ասում ա անտիբիոտիկներ տվեք, երկուշաբթի կգանք: Բայց մինչեւ երկուշաբթի դեռ ինչքան կա…մեր մերն ա, ինչ անենք, չմոտիկանալ չենք կարող»,-ասաց տիկինը, նշելով, որ 4 օր շարունակ չեն կարողանում ոչինչ անել: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը