ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԳՆ-ի պատասխանը Ադրբեջանին. ով է խախտել եռակողմ համաձայնագիրը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԳՆ-ի պատասխանը Ադրբեջանին. ով է խախտել եռակողմ համաձայնագիրը

Քաղաքական Ipress 2021-01-09 20:37:00 1998
ngjj_UePVq.jpg

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և մեղադրել է պաշտոնական Երևանին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների «ոտնահարման և տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերի համար»։ Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի նամակի մի զգալի մասը նվիրված է հրադադարից հետո գերեվարված 62 հայ զինծառայողներին, որոնք ըստ Ադրբեջանի արտգործնախարարի` ծնունդով Շիրակի մարզից են, և «Ադրբեջանի տարածքում են տեղակայվել դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով»։

Ի պատասխան այս նամակի, այսօր հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն եւ ընդգծել, որ  հայ զինծառայողներն արդեն իսկ գերեվարվել էին եռակողմ հայտարարության մեկ այլ դրույթի խախտման հետևանքով, երբ հրադադարի հաստատումից մեկ ամիս հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ էր ձեռնարկել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ:

«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հայ զինծառայողների գերեվարումից մոտ մեկ ամիս հետո, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին որպես պատանդներ իր քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով: Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության կրկնվող և միտումնավոր խախտումները լրջորեն վտանգում են հայտարարության լիարժեք իրականացումը և ստեղծում են նոր մարտահրավերներ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար», – հայտարարել է ԱԳՆ-ն:

Երեկ գերիների վերադարձի թեմային անդրադարձել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նշել, որ Գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակումը հայկական կողմի առաջնահերթությունն է: Դրան հաջորդեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրառումը, որտեղ Արման Թաթոյանը բացարձակ անընդունելի է համարել, որ փաստաթղթում չկա կոնկրետ ժամկետ` գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակման կամ վերադարձի հետ կապված: Գերիների մեծ խմբի վերաբերյալ Եվրոպական դատարանում իրավական պրոցես են սկսել փաստաբաններն ու Հայաստանի կառավարությունը։ Ադրբեջանը, սակայն, առայժմ ՄԻԵԴ-ից ստացած դիմումներն անպատասխան է թողնում։ Եվրոպական դատարանը մինչև այժմ Հայաստանից ավելի քան 200 գերիների վերաբերյալ դիմումներ է ստացել։ Ադրբեջանը միայն 10 գերիների մասով էր հաստատում ներկայացրել, որ, այո, այդ մարդիկ Ադրբեջանում են։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը