ԱԳՆ պարզաբանումը՝ Աննա Նաղդալյանի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի տեղակալ նշանակվելու մասին

ԱԳՆ պարզաբանումը՝ Աննա Նաղդալյանի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի տեղակալ նշանակվելու մասին

Քաղաքական Ipress 2021-06-02 22:34:00 441
bnn_QPTq9.jpeg

Տեղեկությունները, թե ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը մայիսի 27-ին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի տեղակալ, պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաստատում։ Նման հրաման գոյություն չունի։

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով, որ Նաղդալյանը շարունակում է պարտականությունները կատարել կենտրոնական ապարատում և դիվանագետ է, որը ենթարկվում է ռոտացիոն կանոնի։ ԱԳՆ-ից հայտնեցին նաև, ՀՀ-ն փոխդեսպանի հաստիք այս պահին որևէ երկրում չունի։

«Աննա Նաղդալյանը ԱԳ նախարարության դիվանագետներից է, շարունակում է մնալ ՀՀ դիվանագետ՝ ԱԳՆ համակարգում։ Ինքը աշխատելու է դիվանագիտական կորպուսում, բայց թե ինչ պաշտոնի, երբ, ոնց՝ կտեղեկանանք գրավոր հարցումով»։

ԱԳՆ-ից չեն բացառում նաև, որ Նաղդալյանը շուտով կմեկնի գործուղման, նշանակվել է պաշտոնի և պետք է գնա, սակայն մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Թե Նաղդալյանը ե՞րբ է լքելու ՀՀ-ն և ի՞նչ պաշտոն է ստացել՝ հստակ չէ։

Հիշեցնենք՝ ըստ մամուլի հրապարակումների՝ ՀՀ արտգործնախարարի նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը մայիսի 27-ին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ: Նույն օրը ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Աննա Նաղդալյանը մայիսի 31-ին տեղեկացրել էր որ հրաժարվում է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից։ Նույն օրը պաշտոնից ազատվեց նաև արտգործնախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը