Թուրքերն ու ադրբեջանցիները «հայերի որս» են սկսել Եվրոպայի փողոցներում. տեսանյութեր

Թուրքերն ու ադրբեջանցիները «հայերի որս» են սկսել Եվրոպայի փողոցներում. տեսանյութեր

Միջազգային Ipress 2020-10-29 10:31:00 8412
25092984_jwiHO.jpg

Ֆրանսիայում և Ավստրիայում հարյուրավոր թուրք և ադրբեջանցի ազգայնականներ փողոց են դուրս եկել ու հայերի են փնտրում։ Nouvelles d'Arménie–ի հրապարակած տեղեկությունը հաստատում են բազմաթիվ օգտատերեր, որոնք տեսանյութեր են տարածում համացանցում։

Պարբերականը մեջբերում է Ֆրանսիայի բնակիչներից մեկի պատմածը։ Նա ասել է, որ երեկ երեկոյան փողոցներում հայտնվել են թուրքական դրոշներով երիտասարդներ, որոնք շրջել են քաղաքի կենտրոնում՝ ցուցադրելով «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը և գոռացել. «Մահ հայերին»: Տղամարդիկ սպառնացել են բոլոր նրանց, ովքեր համարձակվել են նայել նրանց դեմքին:

«Զարթոնքն» իր հերթին տեղեկացնում է, որ նմանատիպ իրավիճակ է նաև Լիոնում, որտեղ շատ հայեր են ապրում: Այնտեղ թուրքերը և ադրբեջանցիները դուրս են եկել փողոց` հայերին փնտրելու: Նրանք իրենց չափազանց ագրեսիվ են պահում, քայլում են մեծ խմբերով և տարբեր սպառնալիքներ հնչեցնում հայերի հասցեին: Քաղաքացիները վախեցած թաքնվել են իրենց տներում:

​Սոցցանցերում հայտնվել է նաև մի տեսանյութ, որում կրակոցներ են լսվում, բայց անհասկանալի է, թե ինչ է կատարվում հետո։ Միայն երևում է, որ փողոցներով քայլող մարդկանց ձեռքերին և ուսերին թուրքական դրոշներ կան։

Մի տեսագրություն էլ հրապարակվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից: Նշվում է, որ հայերին փնտրելու համար փողոց են դուրս եկել մոտ 150 ագրեսիվ թուրքեր։

​​Հիշեցնենք՝ երեկ Ֆրանսիայում հայ համայնքի կազմակերպած ակցիայի ընթացքում մի քանի թուրքեր մուրճերով, մահակներով և դանակներով հարձակվել էին հայերի վրա։ Թուրքերի հարձակման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, վիրավորվել է 10 հայ, որոնց թվում կին և երեխա կա։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը