Ադրբեջանում հայտնել են Արցախում «ռազմական գործողություն» սկսելու և այն շուտով իր վերահսկողության տակ վերցնելու մասին

Ադրբեջանում հայտնել են Արցախում «ռազմական գործողություն» սկսելու և այն շուտով իր վերահսկողության տակ վերցնելու մասին

Հասարակական Ipress 2022-03-10 19:30:00 2397
zintexnika_TcOtK.jpg

Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Շահիդովը թուրքական Ulusal հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե իբր Ադրբեջանն Արցախում սկսել է «ահաբեկչության դեմ ռազմական գործողություն»: Ըստ Շահիդովի` «նպատակն այնտեղ գտնվող հայ զինված խմբավորումների վերացումն է», հայերին անվանել է «ադրբեջանցիներին սպանած ահաբեկիչներ»:

Ադրբեջանցի պաշտոնյան նաև հայտնել է, որ արդեն երկու օր է, ինչ ռուս խաղաղապահներն իբր սկսել են հեռանալ Արցախից` դա կապելով փետրվարի 23-ին կնքված ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի հետ:

Նա նաև նշել է, որ Արցախում տեղակայված խաղաղապահները ռուսական բանակի էլիտար ստորաբաժանումներն են, և նրանց ուղարկելու են Ուկրաինա` պատերազմելու:

«Խոջալուում տեղակայված ռուս խաղաղապահների մի մասը, ոչ պաշտոնական տվյալներով, արդեն հեռացել է Հայաստան»,- նշել է Շահիդովը:

Նա բարբաջել է նաև, թե «արդեն եկել է ժամանակը, որ Ստեփանակերտը, Մարտունին և Խոջալուն անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, և մոտակա ժամանակներում այդ շրջանների ադրբեջանցի բնակիչները վերադառնալու են»:

Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանը կեղծ տեղեկություններ է տարածում, թե ռուսական զորքերը լքում են Արցախը: Արցախի ԱԽ-ն հայտարարել է, որ նման տեղեկությունները սուտ են:

Նյութը` Yerkir.am-ի

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը