«Ադրբեջանը կերավ Արցախի նախագահի՝ Շուշիի վերաբերյալ հայտարարության կուտը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ադրբեջանը կերավ Արցախի նախագահի՝ Շուշիի վերաբերյալ հայտարարության կուտը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական Ipress 2020-11-07 20:20:00 14598
ngg_gGCwl.jpg

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը վստահ է, որ Արայիկ Հարությունյանը Շուշիի վերաբերյալ իր հայտարարությամբ պարզապես ծուղակն է գցել Ադրբեջանին։

«Երբ Արցախի նախագահը ուղերձով դիմեց ժողովրդին և ասաց, որ պահն օրհասական է, Շուշին վտանգի տակ է, պետք է զինվորագրվենք և պատրաստ լինենք այդ ճակատամարտին, ինձ համար առնվազն ակնհայտ էր, որ այստեղ մի բան այն չէ»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է նա։

Առաքելյանի խոսքով՝ պետք չէ լինել ռազմական փորձագետ հասկանալու համար, որ որևէ քաղաք՝ առավել ևս Շուշին, որը բերդաքաղաք է, հնարավոր չէ գրավել զուտ մարդուժով։

«Մենք գործ ունեինք դիվերսիոն խմբերի հետ, որոնք փորձում էին ներթափանցել և ինչ-ինչ խնդիրներ լուծել։ Օրինակ՝ խուճապ առաջացնել, բարոյահոգեբանական ճնշում գործադրել, իրենց հասարակությանը ոգեշնչել: Կարող էին Շուշիում մեկ-երկու շենք գրավել, դրոշ բարձրացնել և այլն․․․: Բայց Շուշին գրավելու խնդիր որևէ խելագարի մտքով ուղղակի չէր կարող անցնել, չի էլ անցնելու: Երբ Արայիկ Հարությունյանն այդ կոչն արեց, ադրբեջանական զինված ուժերը ներքաշվեց այդ խաղի մեջ և իրենց հասարակությունում շատ բարձր սպասելիքներ ձևավորեցին, որ ուր որ է՝ իրենք մտնելու են Շուշի»,- նկատել է Առաքելյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանում այս պահին համարում են, թե Շուշին գրավված է և իրենց դրոշի օրը կհայտարարվի այդ մասին։

«Սա ուղղակի դարի աֆյորան էր, որը մերոնք շատ լավ կազմակերպեցին․ եթե մինչև անգամ այդ նպատակը չունեին, բայց այդպես ստացվեց, և արդյունքում Ադրբեջանը հսկայական կորուստներ տվեց իր ամենաթանկ ստորաբաժանումների շարքերում»,- հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը