Ադրբեջանը հայտարարել է 4 զոհի մասին ու խոստովանել, որ ինքն է սկսել երեկվա հարձակումը

Ադրբեջանը հայտարարել է 4 զոհի մասին ու խոստովանել, որ ինքն է սկսել երեկվա հարձակումը

Միջազգային Ipress 2020-12-13 15:09:00 5073
ntt_PvELK.jpg

Բաքուն հաստատել է Հադրութի տարածաշրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ ունեցած 4 զոհի և 2 վիրավորի մասին՝ պատասխանատվությունը դնելով հայկական կողմի վրա:

Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հրապարակել է RIA-ն, ասվում է, իբրև թե հրադադարի ռեժիմ հայտարարելուց հետո Հադրութի շրջանի անտառային հատվածներում դեռևս մնացել են հայկական զինված խմբավորումներ: Ռուս խաղաղապահները նրանց բարձրախոսներով հորդորել են դուրս գալ տարածքից, սակայն նրանք ընդդիմացել են և հարձակվել ադրբեջանական ուժերի վրա:

«Այսպես, 2020 թավականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի ՊՆ 3 զինծառայողներ սպանվել են Ցոր գյուղի տարածքում, երկուսը՝ վիրավորվել: Դեկտեմբերի 8-ին էլ Հադրութի մոտակայքում զոհվել է մեկ զինծառայող, ծանր վիրավորվել է Azercell-ի՝ կապի միջոցներ տեղադրող աշխատակիցներից մեկը: Հաշվի առնելով այս ամենը՝ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունն ստիպված է եղել այս տարածքում իրականացնել հակաահաբեկչական գործողություն»,- ասվում է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ:

 Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հարձակում է գործել Հադրութի՝ հայկական վերահսկողության տակ մնացած 2 գյուղերի՝ Հին Թաղերի ու Խծաբերդի վրա: Հին Թաղերն արդեն գրավված է, Խծաբերդում այժմ գտնվում են մի կողմից խաղաղապահներն ու հայկական ուժերը, մյուս կողմից՝ ադրբեջանական ուժերը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը