Ադրբեջանը արդեն սկսել է Հայաստանը ջրազրկելու ծրագիրը․ Նաիրի Հոխիկյան

Ադրբեջանը արդեն սկսել է Հայաստանը ջրազրկելու ծրագիրը․ Նաիրի Հոխիկյան

Հասարակական Ipress 2021-02-05 19:30:00 933
fp_Pnrgn.jpg

Լրագրող Նաիրի Հոխիկյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առնվազն 2014 թվականից իմ հրապարակումներում պնդել եմ, այսօր էլ եմ պնդում, որ մեր թշնամին ձգտում է տիրանալ տարածաշրջանի 3 ռազմավարական գործոնների՝ բարձունքներ, ջրային ռեսուրսներ և հանքեր։

2020թ․ պատերազմի հետևանքով Ադրբեջանը գրավեց կամ նվեր ստացավ Արցախի գրեթե բոլոր կարևոր բարձունքները, գետերը, մի շարք հանքեր։

Երբ տարիներ շարունակ խոսում էի Քարվաճառի ջրհավաք ավազանը օրենսդրական առումով ՀՀ կազմում ներառելու անհրաժեշտության մասին՝ նշելով դրա իրավական հիմքերը, կառավարությունը դա անվանում էր անլուրջ մոտեցում։ Ինձ պատասխանում էին, թե կարիք չկա մութ սենյակում սև կատու փնտրել, մանավանդ երբ այն չկա։

5 տարի առաջ Ադրբեջանը փոխել է Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը դեպի Նախիջևան, ինչի հետևանքով Մեղրի և Ագարակ քաղաքներում ու հարակից բնակավայրերում խնդիրներ են առաջացել խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ կապված:

Այսօր Ադրբեջանը շարունակում է նույն գործընթացն արդեն Քարվաճառի հատվածում։ Երբ Արփա, Որոտան, Խաչեն և Թարթառ գետերի ակունքները իր ձեռքում են, թշնամուն ոչինչ չի խանգարում, օրինակ, Արփա գետի վտակների ուղղությունը փոխել դեպի այլ կողմ՝ այդկերպ Ջերմուկի Կեչուտի ջրամբարը, ապա նաև Սևանա լիճը զրկելով անչափ կարևոր ջրային ռեսուրսից։

Այդ դեպքում Հայաստանի իշխանությունը թող մութ սենյակում հպարտ քաղաքացի գտնի։

Հուշում․ Քարվաճառի ջրհավաք ավազանը միջազգային իրավունքի տեսանկյունից պատկանում է ոչ թե Արցախին, այլ Հայաստանի Հանրապետությանը։ Մի ալարեք, բացեք արխիվները և այլ փաստաթղթերը, կարդացեք»։

 

 

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը