Ադրբեջան այլեւս չկա

Ադրբեջան այլեւս չկա

Միջազգային Ipress 2020-08-20 12:24:00 1128
azerbaijan_QVg1V.jpg

Lragir.am- Տավուշի ռազմագործողություններից հետո Թուրքիան արագացրել է Ադրբեջան կոչվող կազմավորման ինկորպորացիան. բանակի միավորումից ու Նախիջեւանը վերցնելուց հետո Թուրքիան պատրաստվում է մասնավորեցման ձեւով վերցնել Բաքվի ակտիվները եւ մասնավորապես էներգետիկ սեկտորը:

Հնարավոր է դրանցից բաժին հանվեն նաեւ Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ-ին, այս երեք երկրները Բաքվի քաղաքական նոր հայեցակարգում հռչակվել են գլխավոր գործընկերներ: Ռուսաստանն այս հայեցակարգում կա որպես հարեւան, որը չպետք է խնդիրներ ստեղծի Բաքվի համար:

Այսպիսով, շրջանում ստեղծվում է լիովին նոր իրավիճակ, ռուս-թուրքական հարյուրամյա համաձայնագրերը դե ֆակտո դադարում են գործել, իսկ «Ադրբեջանի խորհրդայնացման» ռուսական քաղաքականությունը տապալված է: Իր հերթին, Հայաստանը հայտնվում է նոր մարտահրավերների ու հնարավորությունների առաջ, «Ադրբեջանի հետ հակամարտության» հարմարավետ իրավիճակից, որի վրա երեք տասնամյակ իր պրիմիտիվիզմով ու բարդույթներով մակաբուծել է ազգային միտքը, անցնելով իրական քաղաքականության լուրջ ռեժիմի:

Ավելի պարզ՝ Հայաստանն այլեւս գործ ունի Թուրքիայի հետ, որտեղ առավել իմաստավորվում է Հայաստանի գեոպոլիտիկ դերակատարությունն աշխարհում, որի շուրջ կա ուժային կենտրոնների կոնսենսուսը:

Պատրա՞ստ են դրան Հայաստանը, հայկական քաղաքական դասը, ազգային քաղաքական շրջանակներն աշխարհում: «Ադրբեջանի խորհրդայնացման» տապալումը միայն Ռուսաստանի խնդիրը չէր, միայն հայկական բանակի խնդիրը չէր, որին վիճակված է դեռ վերաձեւել Մեծ Մերձավոր Արեւելքի սահմանները: Հիմա արդեն «Թուրքիայի խորհրդայնացման» խնդիրն է, եւ այստեղ էլ որոշվելու է Հայաստանի դերն ու ապագան նոր աշխարհակարգում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը