Ադրբեջանցին սպանել է հղի քրոջը, ով ամուսնացած էր հայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանցին սպանել է հղի քրոջը, ով ամուսնացած էր հայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միջազգային Ipress 2021-03-19 21:44:00 6879
ko_wIkcd.jpg

iPress.amՄերձմոսկվայում ադրբեջանցին սպանել է հղի քրոջը, ով ամուսնացած էր հայի հետ: Ստացված վնասվածքից կինը տեղում մահացել է: ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել «Սպանություն» հոդվածով, հաղորդում է «Վեչերնյայա Մոսկվա» թերթը:

Դանակահարությունը կազմակերպել է 43-ամյա Մունիր Ա.-ն, ով հարձակվել է իր 40-ամյա քրոջ՝ Լեյլայի վրա: Տեղի բնակիչներից մեկը՝ Անդրեյ Կոլոբինը, պատմել է, որ լսել է, թե ինչպես է տղամարդը բղավել աղջկա վրա, նրան մարմնավաճառ անվանել եւ մեղադրել մուսուլմանական ավանդույթները չպահպանելու մեջ:  «Ցավոք, նրա մոտ մարդ չի եղել, երբ նա արդեն դանակահարվել էր: Շտապօգնություն են կանչել, բայց աղջիկն արդեն մահացել էր»,-պատմել է նա:

Մունիրի կատարած հանցանքը ֆիքսել են տեսախցիկները: Կադրերում երեւում է, թե ինչպես է սեւազգեստ տղամարդը մոտենում աղջկան ու սկսել ծեծել նրան, որից հետո նա հանում է դանակն ու սկսում հարվածներ հասցնել: Սպանությունից հետո նա դեն է նետել զենքն ու թաքնվել: Ողբերգության ականատես է եղել պատահական անցորդ դպրոցականը, ով վախից փախել է:

Անաստասիա Կալիմովան, ով անձամբ ծանոթ է Լեյլայի ընտանիքին, թերթին պատմել է, թե որն է եղել սպանության պատճառը. «Նրա ամուսինը շատ խիստ մարդ էր: Եթե ​​Լեյլան անազնիվ լիներ, առաջին հերթին հենց նա կզսպեր նրան: Պատճառն այն է, որ ընկերուհուս ընտանիքը դեմ էր, որ Լեյլան ամուսնան ազգությամբ հայի հետ: Եվ իր հարազատների համար նա «մաքուր» չէր համարվում: Ամուսնու հետ միասին նրանք ապրել են յոթ տարի, երեխաներ ունեն: Այդ ամբողջ ընթացքում որտե՞ղ էր եղբայրը: Սարսափելի է, որ հենց հարազատ եղբայրն է դա արել՝ երեխաներին առանց մոր թողնելով: Երեխաներն արդեն գիտեն, որ մայրիկը չկա: Աստված իմ, այնքան լավ ընտանիք էր»:

Կալիմովայի խոսքով՝ եղբայրը հետեւել է Լեյլային վաղ առավոտյան, երբ կինը երեխաներին դպրոց է ուղարկել: Կալիմովան հավելել է, որ մահացած կինն ուներ երեք երեխա եւ սպասում էր չորրորդին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը