Ադրբեջանի վարձկանները Հադրութում երեկ ևս 2 քաղաքացու են սպանել. Հայտնի են անունները և մանրամասները. ՄԻՊ

Ադրբեջանի վարձկանները Հադրութում երեկ ևս 2 քաղաքացու են սպանել. Հայտնի են անունները և մանրամասները. ՄԻՊ

Հասարակական Ipress 2020-10-11 22:20:00 14346
hr_tmWRS.jpg

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խոսել է հոկտեմբերի 10-ին Հադրութ ներթափանցած դիվերսիոն խմբի գործողությունների մասին։

Ինչպես հայտնել էին ՄԻՊ աշխատակազմից, երեկ Հադրութում ադրբեջանցի դիվերսանտները տանը սպանել են երկու բնակչի՝ մորը և հաշմանդամություն ունեցող որդուն:

«Հրադադարի պայմանավորվածությունից հետո ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Հադրութ, ըստ որոշ տվյալների, նաեւ՝ վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ: Այնտեղ ահաբեկել են բնակչությանը, վառել են որոշ տներ, նաև սպանել են որոշ քաղաքացիական անձանց:

Երեկվա դրությամբ մենք տեղեկություն ունեինք 2 հոգու մասով՝ հաշմանդամ տղայի ու նրա մոր, որոնց սպանել են գնդակահարելով, նաեւ քիչ առաջ մենք տեղեկություններ ստացանք, անունները հրապարակեմ, որ որեւէ մեկը կասկած չունենա, Միշա և Անահիտ Ավետիսյանները, (ազգանունը լրացուցիչ կճշտեմ), դրանից բացի, նաեւ երկու լրացուցիչ քաղաքացիական անձանց մասով էլ տեղեկություններ ունենք՝ Նվեր Գրիգորյան և Արտյոմ Միրզոյան, այս երկուսը նույնպես սպանվել են վարձկան ահաբեկիչների կողմից:

Առաջին երկուսը՝ որդին և մայրը սպանվել են իրենց տանը, ինչը նշանակում է, որ ուղղակի ներխուժել են տուն և գնդակահարել: Մենք հրապարակել ենք լուսանկարներ, հաշմանդամություն ունեցող անձը մի քանի տեղից՝ կրծքից, որովայնի հատվածից գնդակահարված է, նաեւ գնդակահարված է նրա ձեռքը՝ ափը, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ նա ձեռքի ափը բարձրացրել է, ցույց է տվել, որ ինքը անզեն է ու այդպես պաշտպանվել է, և ադրբեջանական ահաբեկիչները խփել են նաեւ նրա ձեռքին: Սա լրացուցիչ կերպով ցույց է տալիս, որ դա եղել է ահաբեկչություն, պատերազմական ծանրագույն հանցագործություն»,-նշեց Բեգլարյանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը