Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը, իրեն բնորոշ թատերական պաթոսով սկսեց բղավել, որ ես պատերազմի հրձիգ եմ. Զոհրաբյան

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը, իրեն բնորոշ թատերական պաթոսով սկսեց բղավել, որ ես պատերազմի հրձիգ եմ. Զոհրաբյան

Հասարակական Ipress 2021-03-12 16:40:00 540
bft_TXyjE.jpg

iPress.am-«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Քիչ առաջ ԵԽԽՎ միգրացիայի եւ փախստականների նիստում, երբ ես խոսեցի ադրբեջանցի զինվորների վայրագություններից ու փաստերով ներկայացրեցի, թե ինչպես են ազերի ստահակները ողջ-ողջ գլխատում մեր զինվորներին ու քաղաքացիական անձանց եւ կոչ արեցի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին, ով խաղաղասիրության եւ երկխոսության ճառեր էր անում, խաղաղասիրաբար զրուցել իր առաջնորդ Ալիեւի հետ ու ազատել հայ ռազմագերիներին՝ Սամեդը կատաղեց։

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը, իրեն բնորոշ թատերական պաթոսով սկսեց բղավել, որ ես պատերազմի հրձիգ եմ, որ տարիներ շարունակ ես ԵԽԽՎ ամբիոնն օգտագործել եմ ամենաժողովրդավար Ադրբեջանին եւ ամենամարդասեր ադրբեջանցիներին մարդասպան ու բարբարոս ներկայացնելու համար եւ կոչ արեց ԵԽԽՎ-ին ինձ չեզոքացնել՝ եթե ուզում են ունենալ կոնստրուկտիվ երկխոսություն հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ։

Տեսարանը խիստ զվարճալի էր, որովհետեւ ամեն օր ես ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին ուղարկում եմ ամենաժողովրդավար ու ամենամարդասեր Ադրբեջանի զինվորների կողմից կատարված վայրագությունները հայ զինվորների եւ քաղաքացիական անձանց հանդեպ։

Ի դեպ, Սամեդը Մարալ Նաջարյանին ներկայացրեց որպես Շուշիում դիպուկահար, ում իրենք որպես բարի կամքի դրսեւորում ազատ են արձակել»։

 

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը