Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են եղել Ջերմուկի ուղղությամբ, ճշտգրտվել են սահմանները․ քաղաքապետ

Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են եղել Ջերմուկի ուղղությամբ, ճշտգրտվել են սահմանները․ քաղաքապետ

Հասարակական Ipress 2020-12-14 20:58:00 693
vvd_cNGU3.jpg

Ջերմուկի սարերի մոտ ադրբեջանական զինվորական մեքենաների կուտակումները եղել են շուրջ երկու շաբաթ առաջ, երբ ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական նոր սահմանին է մոտեցել՝ սահմանները ճշտգրտելու եւ դիրքերը ամրապնդելու համար։

Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը՝ նշելով, որ այդ օրը ինքը նույնպես եղել է սահմանին, բանակցություններ են ընթացել երկու կողմերի միջեւ՝ սահմանազատման առնչությամբ։

«Ոնց որ մերոնք են բարձրացել մեքենաներով, այդպես էլ իրենք են եկել, ընդ որում իրենց մեքենաները չեն եղել միայն Ջերմուկի ուղղությամբ դիրքերը պահելու անձնակազմ տեղափոխող, այլ նաեւ հարակից ուղղություններով։ Հայկական կողմից եղել են զինվորականներ, բանակցությունները վարել ենք ՊԲ համապատասխան սպաները,  խորհրդային տարիների գծված սահմանով սահմանազատում է արվել, մեր բանակն էլ կանգնած է Հայաստանի սահմանին»,- ասաց քաղաքապետը՝ նշելով, որ Ջերմուկի ուղղությամբ սահմանը պահում են Քարվաճառից դուրս եկած բանակային ստորաբաժանումները։

Սահմանն այժմ, ըստ քաղաքապետի, 12 կմ է հեռու Ջերմուկ քաղաքից։ Այդ հատվածում ադրբեջանական վերահսկողության տակ են անցնում կրկին արոտավայրեր, որոնցից օգտվում են մոտակա գյուղերի բնակիչները։

Քաղաքապետի խոսքով՝ Ջերմուկի՝ սահմանամերձ դառնալուց հետո քաղաքի առօրյան չի փոխվել, առողջարաններն աշխատում են նախկինի պես։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը