Ադրբեջանը զորք Է կուտակել . Տ.Աբրահամյան

Ադրբեջանը զորք Է կուտակել . Տ.Աբրահամյան

Հասարակական Ipress 2021-05-27 19:00:00 423
fg_dRWn-.jpg

iPress.am-Չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչ են ուզում հանրությանը համոզել, երբ ՊՆ-ի, ԳՇ-ի, դեռ չեմ խոսում՝ տարբեր քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք, պնդում են, թե ՀՀ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների թիվը չի անցնում 1000-ը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ընդգրկված Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ սրա մասին քաղաքացիական դեմքեր են խոսում, մտածում եմ՝ թեմայից անտեղյակ մարդիկ են, «վերևից» մի բան ասել են, իսկ իրենք էլ կրկնում են, բայց որ դրա մասին զինվորականներն են խոսում՝ փորձելով ցույց տալ, որ ամեն ինչ վերահսկվում է, այդքան էլ շատ չեն մեր տարածքում գտնվող ադրբեջանցիները, արդեն մտահոգություն է առաջացնում:

Իսկ ի՞նչ տարբերություն, սահմանի տարբեր հատվածներում՝ մի քանի հարյուր մետրից մի քանի կմ առաջ եկած ուժերի թիվը 800 է, թե՞ 1000:

Արդյո՞ք ձեր վերլուծություններում հաշվի է առնված այն հանգամանքը, որ առաջնագծի մյուս հատվածում՝ այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառում, Քաշաթաղում, օրինակ՝ հրետանի, հրթիռային համակարգեր, ԱԹՍ-ներ, հատուկ նշանակության ջոկատներ են տեղակայվել:

Ընդ որում՝ դրանց տեղակայումը, որքան ես եմ հասկանում, սկսվել է ադրբեջանական ներխուժումից հաշված ժամեր հետո:

Հասկանալի է չէ՞, որ այս պահին ՀՀ սահմանների ներսում գտնվող ադրբեջանական ուժերն իրենց թիկունքում ունեն ռեզերվային ուժեր, այդ թվում՝ հրթիռա-հրետանային ստորաբաժանումներ, ԱԹՍ-ներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ և այլն:

Առաջնագծի այսպիսի խիտ ռազմականացման պարագայում ի՞նչ կարևոր է, թե ադրբեջանական զորքերը ինչ խորության վրա որքան են: Եթե այս պահին իրենց վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի կամ Քաշաթաղի հյուսիսային հատվածում Ադրբեջանը կուտակած զորք ունի, բուն ՀՀ տարածքում գտնվող 600, 800 կամ 1000 զինծառայող ունենալու հանգամանքը, իրադրությունում որևէ լուրջ տարբերություն չի մտցնում:

Սրանք հանրությանն ամեն գնով փորձում են խճճել երկրորդական, երրորդական թեմաներում, իսկ իրենց բուն գործառույթների չկատարումը, դրանով պայմանավորված՝ աճող անվտանգային նոր սպառնալիքները, իրադրության հետագա ծանրացումը բարդել միջազգային հանրության վրա, առաջին հերթին ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի վրա:

Իշխանությունը երկիրը նոր ողբերգության տանելու ճանապարհին է, իսկ պատասխանատվության և մեղավորության հարցը հենց սկզբից դրվում է դաշնակիցների, հարևանների, այս հարցով շատ թե քիչ ներգրավվածություն ունեցող բոլոր սուբյեկտների վրա՝ ի դեպ, ամենաքիչը Թուրքիայի և Ադրբեջանի:

 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 225

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն