Անդրանիկ Քոչարյանը սպառնում է կրակել քաղաքացիների վրա

Անդրանիկ Քոչարյանը սպառնում է կրակել քաղաքացիների վրա

Քաղաքական Ipress 2021-02-22 15:20:00 2055
adranik-qocharyan_MRB5p.jpg

Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին։

«Վազգեն Մանուկյանը շատ լավ է աշխատել Նաիրի Հունանյանի խմբի հետ, հիմա ինքը շաբաթը մեկ իր կոչերով հորդորում է մեկի ոտքերը ջարդել, մյուսի դուռը ծեծել: Վազգեն Մանուկյանն առաջնորդում է մարդկանց, ու՞մ վրա է քաղաքացիների գործողությունների  պատասխանատվությունը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նա նաև հավելեց, որ այսօր պետությունն ի վիճակի է պաշտպանել իր քաղաքացուն:

«Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում, հիմա մեր երկիրն այնպիսի վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետությունը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց, որ պետք է արմատախիլ արվեն կեղծ տեղեկություն տարածողները, որ պատերազմ չսկսվի երկրի ներսում:

«Եթե գործողությունները միտված են կեղծ ու սուտ լուրերը մեր երկրի ներսում տարածելուն, դա ոչ միայն պետք է դատապարտվի, այլ նաև պետք է արմատախիլ արվի: Դա ներքին պատերազմ վարելու ձևերից մեկն է, հրադադարի ռեժիմը պահելու փոխարեն սկսենք ներսո՞ւմ պատերազմ վարել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը