«Աչքիդ առաջ հիվանդները շնչահեղձ են լինում». բժիշկ

«Աչքիդ առաջ հիվանդները շնչահեղձ են լինում». բժիշկ

Հասարակական Ipress 2020-06-10 19:32:00 348
nlll_HzOH2.jpg

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժական հարցերի գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանն այսօր՝ պարետատան նիստի ավարտից հետո ընթացող ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է կորոնավիրուսից վարակված պացիենտների առողջական վիճակի մասին մանրամասներ:

«Հիվանդն ընդունվում է հիվանդանոց որոշակի ցուցանիշներով, որոնք բնորոշ չեն առավել ծանր հիվանդներին և կարճ ժամանակ անց այնպիսի կլինիկական ախտանշաններ են ի հայտ գալիս, ինչպիսիք են շնչահեղձությունը, տագնապի զգացողությունը, օդի պակասը: Այդ գերլարվածությունը բերում է մի այնպիսի վիճակի, որ հիվանդների մոտ զարգացման ընթացքը բերում է որոշակի առումով անկառավարելի վիճակի: Բառիս բուն իմաստով, աչքիդ առաջ կորոնավիրուսով հիվանդները սկսում են շնչահեղձ լինել: Մենք կիրառում ենք շնչառական ապարատներ նման հիվանդների համար: Ցավոք սրտի, հիվանդությունն ընթանում է անկառավարելի՝ անակնկալներ մատուցելով:

Բարդություններն այսօր նույնպես անկառավարելի են. չենք կարողանում կանխագուշակել հիվանդության ընթացքը: Այսօրվա բուժական մեթոդները դեռևս չունեն այն հստակ ապացուցողական բազան, որոնք կարող են հստակ ազդել հիվանդության ելքի վրա»,- ասաց Մանուկյանը՝ հավաստիացնելով, որ իրականացվում են բոլոր այն միջոցառումները, որ ծանր ընթացքով պացիենտներն ստանան լիարժեք բուժական միջամտություններ, որոնք այսօր կիրառվում են ամբողջ աշխարհում:

«Ես՝ որպես ռազմական բժիշկ, այս իրավիճակը գնահատում եմ պատերազմ, սա պատերազմ է, որտեղ մեր բուժհաստատությունները վերածվել են մարտի դաշտերի...: Այս պատերազմում հաղթելու համար մենք ունենք շատ մեծ ու հզոր զենք՝ իրավիճակի սթափ գնահատումը և գիտակից մոտեցումը ստեղծված իրրավիճակին»,- ասաց բժիշկ Մանուկյանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը