Ոչ, նման բան չկա. ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ Բաքու մեկնելու մասին

Ոչ, նման բան չկա. ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ Բաքու մեկնելու մասին

Քաղաքական Ipress 2021-01-04 21:46:00 1743
bc_I1ByH.jpg

Hraparak.am-ը գրում է.

Այսօր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամի իր ալիքում գրել էր, որ Մոսկվայում ԱԱԾ տնօրենն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից և ադրբեջանական կողմի հետ՝ նիկոլական իշխանության մի շարք այլ կասկածելի շփումներից հետո, հունվարի 11-ին նախապատրաստվող Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ, Արմեն Աբազյանին, խիստ գաղտնիության մթնոլորտում, ուղարկում են Բաքու:

«Նրա առջև խնդիր է դրված՝ ձևակերպել և գրավոր արձանագրել բոլոր այն խայտառակ զիջումներն ու կորուստները, որոնք արդեն արվել են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ինչպես նաև պարտավորություններ ստանձնել հաջորդների վերաբերյալ»,-գրել էր Մինասյանը:

Լուրը առավոտից շրջանառվում է համացանցում, իսկ ԱԱԾ-ից որևէ արձագանք չկա: Մենք կապ հաստատեցինք ԱԱԾ մամուլի պատասխանատու Արթուր Գևորգյանի հետ, որ նրանից որևէ մեկնաբանություն ստանանք այս թեմայով, սակայն նա մեզ խորհուրդ տվեղ կապ հաստատել ԱԱԾ մամուլի կենտրոնի հետ: Զանգեցինք նաև ԱԱԾ կայքում նշված մամուլի կենտրոնի հեռախոսահամարով, որը մեզ առաջարկում էր Արթուր Գևորգյանը: Սակայն մեր զանգերին պատասխանող չեղավ: Ի վերջո, քանի որ ԱԱԾ մամուլի պատասխանատուներից հնարավոր չեղավ որևէ մեկնաբանություն ստանալ, ստիպված զանգահարեցինք ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ: Վերջինս, ի զարմանս մեզ, պատասխանեց զանգին և տվեց մեկնանաբություն` արդյոք ճի՞շտ են լուրերը, որ ինքը մեկնելու է Բաքու:

-Պարոն Աբազյան, առավոտից լուրեր են շրջում, որ Դուք մեկնելու եք Բաքու: ԱԱԾ-ից չեն մեկնաբանում, Դուք ի՞նչ կարող եք ասել:

-Ոչ, ոչ, նման բան չկա:

-Այսինքն` Բաքու չե՞ք մեկնելու:

-Ոչ, ոչ:

-Դուք Մոսկվա էլ էիք մեկնել, այնտեղ ի՞նչ արդյունք տվեցին Ձեր հանդիպումները:

-Հա, Մոսկվա համատեղ եռակողմ հանդիպում ենք ունեցել, որի հետ կապված հետագա համագործակցություն պետք է լինի: Բայց որևԷ կոնկրետ պայմանավորվածություն չունենք:

-Այսինքն` միանշանակ հերքում եք, որ Բաքվում Ձեր պաշտոնակցի հետ հանդիպում չե՞ք ունենալու:

-Միանշանակ:

Այլ հարցերի պարոն Աբազյանը չպատասխանեց:

Հ.Գ. Նկատենք, որ երեկ երեկոյան ժամը 9-ի կողմերը Երևան-Սևան մայրուղում Երևանից դուրս ուղղությամբ ընթանալիս նկատեցինք ԱԱԾ տնօրենին սպասարկող ավտոմեքենաները. առկայծող փարոսիկները միացրած` մեծ արագությամբ սլացան մեր կողքով: Թե ուր էր մեկնում ԱԱԾ տնօրենը, կարելի է միայն կռահել: Հավանաբար Ծաղկաձոր, որտեղ այդ պահին գտնվում էր Նիկոլ Փաշինյանը. ականատեսները երեկ երեկոյան լուսանկար էին տեղադրել Ծաղկաձորի «Յասաման» ռեստորանի մոտից՝ հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է այդտեղ, իսկ նրա անվտանգության աշխատակիցները փակել էին ամբողջ փողոցը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը