Բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱԱԾ

Քաղաքական Ipress 2020-10-01 11:21:00 5607
aac_fLKcY.webp
Поделиться
Класс
Send

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և արդյունավետ պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված մեծաթիվ և արդյունավետ քննչական ու այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում և տարբեր տարիների ընթացքում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ, թշնամական ործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Այսպես.

Քրեական գործով որպես մեղադրյալ նեգրավված անձը, գտնվելով Վրաստանի Հանրապետության տարածքում, հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով այդ հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից՝ ստացել է կոնկրետ առաջադրանքներ` Արցախի և Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ ծառայության բերումով արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի,
զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների և սարքավորումների և այլնի վերաբերյալ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության` կատարել լրտեսություն:

Դրանից հետո, հիշյալ անձը ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, մասնավորապես՝ երկար տարիներ ծառայության մեջ գտնվելով ՀՀ զինված ուժերում, ի պաշտոնե ունենալով պետական և ծառայողական գաղտնիքներին առնչվելու թույլտվություն, կրելով դրանց արտահոսքի համար պատասխանատվություն և գիտակցելով, որ այդ տեղեկությունների արտահոսքի դեպքում վնաս կպատճառի երկրի անվտանգությանը, հավաքել և իր մոտ է պահել մարտական տեխնիկայի, սպառազինության, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, առաջնահերթ խոցվող օբյեկտների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև, օգտագործելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և Արցախի սպայական անձնակազմի շրջանում իր ունեցած հարաբերությունները, պարբերաբար հանդիպումներ է ունեցել վերջինների հետ և հետաքրքրություններ ցուցաբերել ստորաբաժանումների կողմից իրականացվող կոնկրետ գործողությունների և այլնի վերաբերյալ, հավաքել տվյալներ, որից հետո՝ պարբերաբար Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Վրաստանի Հանրապետություն և ինչպես Ադրբեջանի դեսպանատան տարածքում, այնպես էլ դրանից դուրս հանդիպումներ և բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ և նրանց մաս-մաս հանձնել կամ հայտնել է իրեն հայտնի դարձած և իր կողմից հավաքագրված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ կատարելով թշնամական երկրի հետախուզական ծառայությունների առաջադրանքները՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության՝ այդ ամբողջ ընթացքում փորձելով հնարավորինս գաղտնի պահել իր անձը, հետախուզական ծառայությունների հետ ունեցած կոնտակտային
հեռախոսահամարները:

Վերոգրյալ հանցավոր արարքը կատարելու համար որոշում է կայացվել հիշյալ անձին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում մեղադրյալի բնակարանում կամ օժանդակ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակի ռազմամթերք՝ նռնակներ, պայթուցիչներ, փամփուշտներ, ինչպես նաև դեռևս արդիականությունը չկորցրած՝ մարտական տեխնիկայի, սպառազինության, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, առաջնահերթ խոցվող օբյեկտների և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, որոնց մի մասը՝ եզակի բնօրինակներով:

Միևնույն ժամանակ, մեղադրյալի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են նաև հետախուզական գործունեություն կատարելու համար նախատեսված ռադիոհաղորդիչ սարքավորումներ, կապի միջոցներ, ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ կապ հաստատելու համար նախատեսված հեռախոսահամարների վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ և շարունակելու է ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու ուղղությամբ:

Միաժամանակ, ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է նաև այդ գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային անձեռնմխելիության:

Поделиться
Класс
Send
yk_yi-1w.jpg

Իրադրությունը սահմանին 22:00 դրությամբ. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

bs_eXjzQ.jpg

Պուտինը հիշեցրեց Սումգայիթի ջարդերի, միևնույն ժամանակ՝ Ադրբեջանի տարածքային կորուստների մասին

bkk_EJnlG.jpg

Հայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի. Փաշինյան

gimb_Kc4tu.jpg

«Հնարավո՞ր է կամավորական ջոկատ ստեղծեք». լրագրողը՝ Գագիկ Ծառուկյանին

hko_Golfm.jpg

Խուճապ չկա, բնակիչների մարտական ոգին բարձր է. լուսանկարներ

hl_30eKD.jpg

Պուտին. Լեռնային Ղարաբաղում ներկայիս հակամարտությունում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի

nnl_-CWvM.jpg

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթարը». ՖՈՏՈ

yo_Ojtow.jpg

ՊԲ-ն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում

nko_Uv1KU.jpg

Սարգսի երազանքները շատ էին. ուզում էր՝ աղջիկը բժիշկ դառնար, որպեսզի միասին լինեին զինծառայողների կողքին

gagaik-tsarukyan_zSR8M.jpg

Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

zinvor-zoh-5_O_lJR.jpg

Եվս 40 զոհ. ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները

tshnamwu-die8_Bdf70.jpg

ՏԵՍԱՆՅՈՒԹ 21+. Թույլ նյարդերով մարդիկ չդիտեն. Ինչպես է հայկական կողմը «հուղարկավորում» թշնամու դիերը

timthumb-4_3gxU9.jpg

Պարզեցվել է զոհված զինծառայողների հուղարկավորության նպաստի ստացման գործընթացը

aliev-pashinyan_8FZP1.jpg

Ալիևը չի բացառում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը Մոսկվայում

bjik-e-zohvel-sahmanin_41i0H.jpg

Մարտի դաշտում զոհվել է բժիշկ Նարեկ Մեսրոպյանը

azeri-iran-gndakocutyun_dI_q3.png

Ադրբեջանը գնդակոծել է Իրանում խաղաղ բնակիչների տները (Տեսանյութ)

qim-birthday-gift_aFXiX.jpg

Տարեդարձիս լավագույն նվերը. Քարդաշյան

adrbejani-hertakan-sut_IYrLB.png

Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքը

tsnamum-obektneri-ocncacum_EEdvH.png

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը

marter-banak-zinvorner_gcA6Y.jpg

Հակառակորդն իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր. Իրավիճակը սահմանին. ՊԲ

hradadar_DePeK.jpeg

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եվս մեկ զինվոր է ողջ

hhb_QYzif.jpg

«Ոնց գնացել ենք, տենց հետ ենք գալու»․ Վաչե Թովմասյանի եղբոր տեսանյութն առաջնագծից

hhg_Q4l9g.jpg

Նվիրաբերությունները շարունակելը կարևոր է, որովհետև պատերազմը դեռ չի ավարտվել. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն

vh_pwH-D.jpg

Ոչնչացվել է ադրբեջանցի ևս մեկ հրամանատար. Լուսանկար

hin_0kcs5.jpg

Որևէ միլիմետր առաջ չեն եկել. Արծրուն Հովհաննիսյանը՝ սահմանային իրավիճակի մասին

Բանակ 93333

ՏԵՍԱՆՅՈՒԹ 21+. Թույլ նյարդերով մարդիկ չդիտեն. Ինչպես է հայկական կողմը «հուղարկավորում» թշնամու դիերը

Բանակ 88428

ՏԵՍԱՆՅՈՒԹ 21+. Նյարդերից թույլ մարդիկ չդիտեն. Ինչպես են վարազները սնվում ադրբեջանցիների լեշերով

Բանակ 57573

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 49 զինծառայող

Բանակ 55947

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ազերի բառան թոզմիշլար». Հրապարակվել է թշնամու` մահվանից առաջ արած տեսանյութը

Բանակ 47454

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր հերոսները երգով ոչնչացնում են թշնամուն

Իրավունք 47004

Լուսանկարներ 21+. Ադրբեջանի ԶՈՒ-ն սպանել է ՀՀ դրոշով փաթաթված անպաշտպան հայ գերիներին. ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել քրգործ

Բանակ 42111

Եվս 62 զոհ. Հրապարակվել են նրանց անունները

Բանակ 37845

Եվս 43 զոհ. Հրապարակվել են նրանց անունները

Միջազգային 36288

Ալիեւ. «Որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք»

Միջազգային 34803

Ոչնչացվել է հայ զինվորին գլխատած ադրբեջանցին. ՖՈՏՈ

Բանակ 353331

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+. Ոչնչացված թշնամու հերթական խումբը

Հասարակական 315096

18+ Նյարդերից թույլ մարդիկ չդիտեն. Ոչնչացված թշնամու հերթական խմբաքանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բանակ 136227

Շատ լավ լուր սահմանից. Հայկական կողմը շուրջ 12 դիրք է վերադարձրել

Հասարակական 133596

ՀՀ ՄԻՊ-ն անհերքելի ապացույցներ է հրապարակել. Տեսանյութ, 18+

Բանակ 123576

18+. Նյարդերից թույլ մարդիկ չդիտեն. Ոչնչացված թշնամու դիակները

Հասարակական 101916

Լավ լուր առաջնագծից

Բանակ 93333

ՏԵՍԱՆՅՈՒԹ 21+. Թույլ նյարդերով մարդիկ չդիտեն. Ինչպես է հայկական կողմը «հուղարկավորում» թշնամու դիերը

Բանակ 89991

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+. Նյարդերից թույլ մարդիկ չդիտեն. Ոչնչացված ադրբեջանական զինծառայողները

Բանակ 89019

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մարտական խաչ» շքանշանի արժանացած Ավդալյանը, իջնելով Մատաղիսի իր տուն, ակնողնում տեսնում է քնած ադրբեջանցիներին. ինչ է պատմում եղբայրը

Բանակ 88428

ՏԵՍԱՆՅՈՒԹ 21+. Նյարդերից թույլ մարդիկ չդիտեն. Ինչպես են վարազները սնվում ադրբեջանցիների լեշերով