9 զիծառայողները, որոնց մարմինները հայտնաբերվել են այսօր, Հին Թաղերի դիրքապահներն էին

9 զիծառայողները, որոնց մարմինները հայտնաբերվել են այսօր, Հին Թաղերի դիրքապահներն էին

Հասարակական Ipress 2020-12-17 21:43:00 6027
ss_AvluA.jpg

9 զինծառայողները, որոնց մարմիններն այսօր՝ դեկտեմբերի 17-ին հայտնաբերվել են Հադրութի շրջանի Հին Թաղեր-Խծաբերդ դիրքերի մերձակա տարածքում, այն նույն զինծառայողներն ենք, որոնք Հին Թաղերի ուղղությամբ գերեվարված էին հայտարարվել օրեր առաջ։

NEWS.am-ի տեղեկություններով՝ նրանց մեծ մասն Արմավիրի մարզից է, ծառայություն էին իրականացնում ՄՈԲ-ով։ 

Նրանց ջոկը բաղկացած է եղել 11 հոգուց։ Մյուս երկու զինծառայողների վերաբերյալ լուր չկա։ Նրանք 120 հոգանոց այն վաշտի կազմում էին, որոնք Հին Թաղերի ուղղությամբ ադրբեջանական հարձակումից հետո շրջափակման մեջ էին ընկել, ադրբեջանցիների հետ բանակցելուց հետո վաշտի 83 զինծառայողները կարողացել էին դուրս գալ շրջափակումից դեկտեմբերի 12-ին։

Ավելի վաղ Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ բնակավայրերի գյուղապետերը հաստատել էին, որ հայկական կողմից շուրջ մեկ տասնյակ զինծառայող է գերեվարվել Հին Թաղերի ուղղությամբ։  

Նախօրեին էլ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին նոր սպանված հայ զինծառայողների տեսանյութ։

Հիշեցնենք, որ Հին Թաղերի եւ Խծաբերդի վրա ադրբեջանական հարձակումից հետո երկար ժամանակ հարյուրից ավելի գերիների վերաբերյալ լուրեր էին տարածվում համացանցում։ Միայն երեկ պաշտոնական տեղեկություններ ստացվեցին, որ անհայտ է մնում Հադրութի երկու գյուղերի ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացրած 73 մարդու ճակատագիր, որոնք, մեր տեղեկություններով, Շիրակի մարզի ՄՈԲ-ից են եւ պահում էին Խծաբերդի դիրքերը։ Զոհված 9 զինծառայողները այլ խմբից են, պահում էին Հին Թաղերի դիրքերը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև՝ ծանր հրետանային միջոցներ, խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում էին նախաձեռնել  Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ:

Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Հայկական կողմն ուներ 9 վիրավոր։ Ադրբեջանական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը