Կասեցվել է 9 տրանսպորտային միջոցի գործունեություն

Կասեցվել է 9 տրանսպորտային միջոցի գործունեություն

Հասարակական Ipress 2020-08-30 12:23:00 2106
t8ansportayin_Mbhdn.jpg

Շաբաթվա ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքերով պայմանավորված` Տեսչական մարմինը կասեցման առաջարկություններ է ներկայացրել ՀՀ պարետին՝ մայրաքաղաքի թվով հինգ երթուղու 9 տրանսպոտային միջոցի գործունեություն ժամանակավոր կասցնելու համար։

Օգոստոսի 29-ին, ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել են Արարատի մարզում կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 452, N 454 N 460, ինչպես նաև Երևանի ներքաղաքային N 46 համարի երթուղիները սպասարկող թվով 7 տրանսպորտային միջոցի, իսկ 48 ժամով Երևանի ներքաղաքային N 8 համարի երթուղու 2 տրանսպորտային միջոցի գործունեություն, որոնք պարբերաբար երթևեկել են գերբեռնված։

Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ի մասնագետները շարունակել է շրջիկ խմբերով ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն և այլ վարչական շրջաններ մուտք գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Արդյունքում կանոնավոր և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։

Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ։

Հանգստյան օրով վաղ առավոտից սկսված մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են և՛ մայրաքաղաքում, և՛ մարզերում:

24 և 48 ժամերով կասեցվել է 9 տրանսպորտային միջոցի գործունեություն

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը