Աջակցության 9-րդ միջոցառման դիմելու կարգը հեշտացվել է.Նաիրի Սարգսյան

Աջակցության 9-րդ միջոցառման դիմելու կարգը հեշտացվել է.Նաիրի Սարգսյան

Հասարակական Ipress 2020-04-20 15:20:00 20037
Հետևեք մեզ՝ Telegram-ում
hkg_hTEIR.jpg

Պետության կողմից իրականացվող աջակցության 9-րդ միջոցառմանը դիմելու ընթացակարգը հեշտացվել է՝ ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները, երեխաների տվյալները կլրացվեն ինքնաշխատ եղանակով:

Այս մասին ասուլիսում  հայտնեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

«9-րդ միջոցառման շրջանակում անձը կարող է մի քանի դիմում ներկայացնել իր տարբեր երեխաների համար, ինչպես նաև կարող է մեկ դիմումով լրացնել բոլոր երեխաների տվյալները:

Այս պահին մեր ծրագրավորողներն աշխատում են, որպեսզի ավելի պարզեցնենք համակարգը, և քաղաքացիները ստիպված չլինեն ներկայացնել իրենց բոլոր երեխաների տվյալները՝ ծննդյան վկայականների տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը: Շատ են լինում դեպքերը, երբ մուտքագրելու ժամանակ քաղաքացիները սխալներ են անում»,-ասաց Սարգսյանը:

Նա հույս հայտնեց, որ մինչև շաբաթվա վերջ կլինի նոր գործիքը, երբ ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները, և ինքնաշխատ եղանակով բոլոր երեխաների տյվալները կլրացվեն:
 

Поделиться
Класс
Send