81 անասունից 1-ը փախել, եկել է հայկական կողմ, մնացածի մասին ոչ մի արձագանք չկա․ համայնքապետ

81 անասունից 1-ը փախել, եկել է հայկական կողմ, մնացածի մասին ոչ մի արձագանք չկա․ համայնքապետ

Հասարակական Ipress 2021-06-06 19:23:00 723
bnk_Xe2-m.jpg

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղում երեկ տեղի ունեցած միջադեպից հետո 81 անասուն կրակահերթի պատճառով փախել էին դեպի ադրբեջանական կողմ։

Իրավաբան․net-ի հետ զրույցում Կութ բնակավայրի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանն ասաց, որ 81 անասունից 1-ը փախել, եկել է հայկական կողմ, իսկ 80-ը շարունակում են մնալ ադրբեջանական կողմում։

«Հիմա փոխմարզպետի զանգին եմ սպասում։ Էս պահին ուրիշ բան չկա, տարել են մեր անասունները, ոչ մի արձագանք, ոչ մի բան չկա, թե ի՞նչ եղավ, հանդիպում ունեցա՞ն, թե՝ չէ, ոչ մի բան։ Կորպուսի հրամանատարն էլ բարձրացել է ընդեղ, բայց դեռ ոչ մի բան չեն ասում»,- նշեց նա։

Հիշեցնքնք, որ հունիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․

«Հունիսի 5-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին: Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել:

Հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել: Կրակոցների հետևանքով տուժողներ չկան»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ  Գեղարքունիքի մարզի սահմանապահ Կութ գյուղում տեղի է ունեցել միջադեպ։ Ադրբեջանցի զինվորները կրակել են գյուղի հովվի վրա։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը