iPress.am- «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ հունիսին սպասվող տոնական և հիշատակի օրերը։
Հունիսն ունի 30 օրացույցային օր, որից 22-ը աշխատանքային է, իսկ 8-ը՝ ոչ աշխատանքային։
Հունիսի 1-ը հանրապետությունում նշվում է երեխաների իրավունքների պաշտպանության օրը, այն այս տարի երեքշաբթի օրն է ընկնում:
Բռնադատվածների հիշատակի օրը նշվում է հունիսի 14-ին, այդ օրը երկուշաբթի է:
Նշված օրերը աշխատանքային են:
Աղբյուրը՝ ArmDaily.am
