8-րդ զավակս ծնվեց գաղթի ճանապարհին. արցախցի

8-րդ զավակս ծնվեց գաղթի ճանապարհին. արցախցի

Հասարակական Ipress 2023-10-31 14:35:00 561
img9398_sps5f.jpeg

Մարինե Առուշանյանը 37 տարեկան է՝ 8 զավակների մայր։ Ամենամեծը 16 տարեկան է, ամենափոքրը՝ 1 ամսական, որ ծնվել է Արցախից տեղահանվելու ճանապարհին։ Փոքրիկ Էվան նախատեսվածից շուտ է լույս աշխարհ եկել։

Տիկին Մարինեն ասում է՝ մենք պատերազմում շատ կորուստներ ունեցանք, և պիտի շատ լինեն ծնունդները, պիտի ծնունդներով հավասարակշռենք մեր կորուստները։

Մարինե Առուշանյանը Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է տեղահանվել։ Սկզբում Վայքում, ապա Շիրակի մարզի Թորոս գյուղում են ապաստանել, իսկ բոլորովին վերջերս տեղափոխվել են Գյումրի։

«Ես բազմազավակ մայր եմ, 8-րդ երեխայիս ունեցել եմ ճանապարհին, երբ որ մենք պիտի Հայաստան գայինք։ Ես վախեցել էի, երբ հասանք Հակարիի կամուրջը... 36 շաբաթական է երեխաս ծնվել, փոքր, գունատ։ Երկու անգամ վատացել եմ, ինձ արհեստական շնչառություն են տվել, որ երեխայիս ունեցել եմ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է արցախցի կինը։

Տիկին Մարինեն ասում է՝ երբ սեպտեմբերի 19-ին պատերազմը սկսվեց, մտածել է, որ ժամեր հետո նորից կվերադառնան իրենց առօրյային, որովհետև ո՛չ առաջին դեպքն էր, ո՛չ էլ վերջինը. «Էս մի պատերազմը ուրիշ էր, էս մի պատերազմը զրկեց մեզ մեր հողում ապրելու իրավունքից»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը