73 մլն 105 հազար դրամ պարգևավճար՝ պատերազմի թեժ օրերին

73 մլն 105 հազար դրամ պարգևավճար՝ պատերազմի թեժ օրերին

Հասարակական Ipress 2020-11-25 18:48:00 939
iiib_inaf6.jpg

«Yerevan.Today»-ը գրում է.

ՀՀ ֆինանաների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ում ի պահ է տրված պետության  գանձարանը, պարզվում է՝ այնքան անզուսպ շռայլ է, որ պատերազմի ամենաթեժ օրերին գիտակցելով, որ բյուջեն ճեղքված ունի, մի ձեռքով Հիմնադրամից արցախցուն նվիրաբերված փողերն է  բյուջե տարել, մյուս ձեռքով  73 մլն 105 հազար  դրամ պարգևատրում է բաշխել ինքն իրեն ու ենթականերին։  Այս երկու ինֆորմացիաները, ի դեպ, հաստատել է նախարարությունը պաշտոնապես` Yerevan.Today -ի հարցման պատասխանում։

Ահա այսպես, երկրում ստեղծված իրավիճակի վրա այդ օրերին թքած ուներ  այժմ  նախկին դարձած սորոսական նախարար Զարուհի Բաթոյանը, ով իր աշխատանքը գերագնահատել էր 100 % պարգևավճարով։ Գուցե սա  իիեն թույլ տար ցանկացած հեղափոխական նախարար, բայց ոչ  ֆինանսների կառավարիչ Ջանըուղազյանը, ում սիրտը ավելի շատ պիտի ցավար հենց ինտելեկտով մյուսներից տարբերվելու պատճառով։ Նա, ի դեպ, «սևերի» իշխանությունից մնացած լավագույն կադրերից մեկն է, հոտևաբար՝  լավ է հասկանում, թե ուր են հասցնում երկիրը` այսպիսի անպատեհ ծախսերով,  նախարարների 1 ու կես միմիոնանոց ուռճացված աշխատավարձերով  և 8 մլրդ դոլարի հասցված  ՀՀ պետական պարտքով։ 

Ավելի վաղ Yerevan.Today ֊ը գրել էր, ՀՄՀ –ի կողմից  «Մենք ենք մեր սահմանները» խորագրով Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակած 170 մլն դոլարի մեծ մասը  վարչապետի հրահանգով ծածուկ պայմաններում փոխանցվել է ՀՀ պետբյուջե, որպեսզի բյուջեի կրիզիսը հաղթահարվի դրանով, գրել էինք, որ արցախցուն նվիրաբերված միլիոնավոր դոլարները վերածվել են չոր թոշակի։  Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հաստատումից հետո ֆինանսների նախարարությունը խոստովանեց, որ այո, ՀՀ բյուջեն ճեղքվածք ունի, և որ արցախցու համար հանգանակված փողերը Հիմնադրամի առաքելության փոխարեն վերածվել են բնակչության հանար սովորական սոցիալական ծախսերի։

Դրանում կարող է լինել պետության ֆինանսական բեռը ցանկացած ծախսի տեսքով,  սոցվճարից, թոշակ ու ընդհուպ՝ պաշտոնյաների պարգևաատրումներ, ինչո՞ւ ոչ։ Ի վերջո, պարգևավճարներն էլ , ընդունենք, որ վարչապետի պարտավորությունն է դարձել` սեփական թիմակիցների հանդեպ, հանուն իր կողքին պահելու,  նա անպայմանորեն կատարում է  այդ պարտավորությունը՝ մեր և բյուջեի հաշվին` առանց հաշվի առնելու դրա նպատակահարմարությունն ու  նախարարների, պատգամավորների տված արդյունավետությունը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը